Րաֆֆի Հովհաննիսյանի համար Ազատության հրապարակում վրանը տեղադրվել է
Քիչ առաջ Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու հարյուրավոր մարդիկ կարողացան համատեղ ուժերով Րաֆֆի Հովհաննսիյանի համար վրան տեղադրել Ազատության հրապարակում։ Չնայած այն բանին, որ ամենասկզբից ոստիկանների բազմաթիվ կուտակումներ կային Ազատության հրապարակում՝ նրանք դեռևս չեն միջամտել, ու ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել։
Նշենք նաև, որ վրանը տեղադրելուց հետո հասարակությունը ծափահարություններով ողջունել է կատարվածը, այնուհետև երգել ՀՀ օրհներգը ու բղավել «ազատ, անկախ Հայաստան»։
Տեղեկացնենք նաև, որ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է ժողովրդի ցրվելուց հետո երեկոյան ոստիկանները քանդեն վրանը, ասել է, որ քիչ առաջ իրեն է զանգահարել գնդապետ Կիրակոսյանն ու իր մոտ կանչել, որտեղ նա ասել է, թե թույլ չեն տալու, որ վրանն այդտեղ մնա ու քանդելու են։ Սակայն Անահիտ Բախշյանը, լինելով լավատես ու հաշվի առնելով, որ յուրաքանչյուր մարդու մեջ էլ կան լավագույն հատկանիշներ, հույս է հայտնել, որ նման բան տեղի չի ունենա, ու վրանը չի քանդվի։
Ինքը՝ Րաֆֆի Հովհանիսյանն ասել է, որ վրանի տեղադրումը քաղաքացիական հասարակության հաղթանակն է։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին մի շարք հասարակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կողմից Սերժ Սարգսյանին ողղված հանրային պահանջագիր էր ընդունվել, որով ՀՀ նախագահի առջև պահանջ էր դրվում կատարել հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ պետության պարտավորությունը և ապահովել նրա համար վրանի տեղադրումը: Այլ դեպքում պահանջագիրը ստորագրած ՀՀ քսանչորս քաղաքացիներն իրենց էին վերապահելու պետության այդ պարտավորության իրականացումը: