Կարծիք

20.05.2020 12:58


Նիկոլը մեր ժողովրդին երբեք էլ չի սիրել, չի հարգել, այլ մեր ժողովրդին համարել է գործիք

Նիկոլը մեր ժողովրդին երբեք էլ չի սիրել, չի հարգել, այլ մեր ժողովրդին համարել է գործիք

Հիշում եք, որ ասում էի՝ ժողովրդի ու Նիկոլի միջև ձևավորված մեծ սերը շատ արագ փոխվելու է զզվանքի ու ատելության և այդ օրը մոտենում է…

Ի դեպ, Նիկոլը մեր ժողովրդին երբեք էլ չի սիրել, չի հարգել, այլ մեր ժողովրդին համարել է գործիք, ում խաբելով ու էմոցիաներ գողանալով կարելի է հասնել իշխանության, իսկ այսօր, երբ արդեն իշխանության է ու պետության հաշվին վայելում է կյանքը, այդ նույն ժողովուրդը իր հոգսերով ու շատ հաճախ օբյեկտիվ պահանջներով խանգարում է Նիկոլին վայելել սեփական իշխանությունն ու գլխացավանք է դարձել Նիկոլի համար, դրա համար էլ Նիկոլը մունաթ է գալիս իրեն իշխանությունը բռնազավթելիս աջակցած ժողովրդի վրա՝ ենթագիտակցական մակարդակում ցույց տալով իր ներքին զզվանքը մեր ժողովրդի հանդեպ…

Իմ խաբված ժողովուրդ…

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը