Կարծիք

20.05.2020 11:48


Պարոն Փաշինյան, ինչո՞ւ եք այդքան նեղվել ու վրդովվել

Պարոն Փաշինյան, ինչո՞ւ եք այդքան նեղվել ու վրդովվել

Պարոն Փաշինյան, ինչո՞ւ եք այդքան նեղվել ու վրդովվել։ Չէ՞ որ դուք նույնն էիք անում ձեր թերթում տասնամյակներ շարունակ:

Մարդիկ հերքում էին, իսկ դուք ասում էիք` սուտ են հերքում, հետո մարդիկ էլ չէին հերքում ձեր գրածները, ասում էին՝ մեկա սուտա, էլ ինչ հերքենք, ժողովուրդը միևնույնն է ճիշտը գիտի:
Ու տենց, չհերքելով, բոլորը հավատացին, որ այդ զրպարտությունները ճիշտ են:

Սևը դարձավ սպիտակ, սպիտակը`սև :

Հետո պարզվեց, որ ՍՈւՏ էր, օրինակ, ի թիվս բազմազան այլ ստերի, այն, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, Զվարթնոց օդանավակայանը, ՀՀ համարյա բոլոր բանկերը, Սպայկան Քոչարյանինն են:
Պարզվեց, որ իրենը չեն:

Հիմա ձեզ խորհուրդ` մի՛ սպասեք 12 տարի, հենց հիմա էլ հերքեք, եթե իհարկե սուտ լուր է երկու ինքնաթիռ մաքսանենգ սիգարետն ու մաքսանենգ ադամանդները: Եվ այո՛, քանի դեռ Հայաստանի ընտրյալ ներկայացուցիչն եք` պարտավոր եք պարզաբանել ու հարկ եղած ժամանակ էլ` պատասխան տալ:

Մի խոսքով`
Քոչարյանը ճիշտ էր, Նիկոլը`սխալ:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը