Տնտեսական

20.05.2020 10:31


Ռուսաստանի մի շարք մարզերում խանութներից անհետացել է հայկական էժան ծխախոտը․ «Իրավունք»

Ռուսաստանի մի շարք մարզերում խանութներից անհետացել է հայկական էժան ծխախոտը․ «Իրավունք»

«Ռուսաստանի մի շարք մարզերում, մասնավորապես` Ռոստովի, Կրասնոդարի, Վորոնեժի և այլ տարածքների խանութներից անհետացել է հայկական էժան ծխախոտը:

Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, ծխախոտ կարելի էր ձեռք բերել նաև մասնավոր կարգով, ու քանի որ այն շատ էժան էր, վայելում էր մասսայականություն: Կա տեսակետ, որ հայկական սիգարետի առաքումը դադարեցվել է այն պահից, երբ Ռուսաստանի մաքսային մարմինները հայտնաբերել են երկու ինքնաթիռ` հայկական մաքսանենգ ծխախոտով:

Այստեղից բխում է նաև, որ Ռուսաստանի վերոհիշյալ մարզերում վաճառվող հայկական ծխախոտի մեծ մասը եղել է մաքսանենգ, և ճիշտ ձևակերպված և հարկերը մուծած ծխախոտի խմբաքանակներ չեն եղել: Եթե դա իրոք այդպես է, ապա այն պնդումները, որ այս վիճակը տևում է երկու տարի, և Նիկոլի ջանքերով Հայաստանը ներքաշվել է մաքսանենգ ծխախոտի վաճառքի քրեական համակարգի մեջ, շատ նման է իրականությանը:

Հասկանալի է, որ այդ ահռելի գումարները գնում էին այդ մաֆիոզ համակարգերի գրպանները, և շատ պարզ է, որ առանց ՀՀ կառավարության և անձամբ Նիկոլի տարիներ շարունակ այդպիսի մեծ ծավալներով մաքսանենգություն իրականացնել անհնար էր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը