Քաղաքական

20.05.2020 10:19


Ծխախոտային սկանդալը կարող է կոտրվել մի քանի «սլաքավարի» գլխին, իսկ մեծ «շնաձկները» նորից կխուսափեն պատժից․ «Հրապարակ»

Ծխախոտային սկանդալը կարող է կոտրվել մի քանի «սլաքավարի» գլխին, իսկ մեծ «շնաձկները» նորից կխուսափեն պատժից․ «Հրապարակ»

«Ծխախոտային սկանդալը կարող է կոտրվել մի քանի սլաքավարի գլխին, իսկ մեծ «շնաձկները» նորից կպլստան պատժից։ Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ում այժմ զբաղված են մեղավորների «փնտրտուքով» և հրապարակային պատժի կազմակերպմամբ։

Ծառայողական քննություն է սկսվել, որի հետ կապված՝ հարցում ենք արել ՊԵԿ և պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։ Սակայն, նախնական տեղեկություններով, ոչ թե մաքսային գծով ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն է պատժվելու, այլ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսայինի պետը՝ Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Տիգրան Զաքարյանը։

Վերջինս Սերժ Սարգսյանի օգնական Մարտին Զաքարյանի որդին է։

Մարտին Զաքարյանը 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր օգնականի պաշտոնից։ Այնպես որ, երկու նապաստակ՝ մեկ հարվածով․ կազատվեն և՛ «Սերժի մնացուկից», և՛ ծխախոտի մաքսանենգության դեմ պայքար կցուցադրեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը