Աշխարհ

20.05.2020 09:57


«Մեզ այլևս արտակարգ դրություն և պարետային ժամ պետք չէ». վրաց վարչապետը հաստատել է արտակարգ դրության չեղարկումը մայիսի 22-ից

«Մեզ այլևս արտակարգ դրություն և պարետային ժամ պետք չէ». վրաց վարչապետը հաստատել է արտակարգ դրության չեղարկումը մայիսի 22-ից

Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվելու է արտակարգ դրության ռեժիմը: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին այսօր հայտարարել է վրաց վարչապետ Գիորգի Գախարիան Կախեթիում լրագրողների հետ հանդիպմանը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ երկրում կերկարաձգվեն որոշ սահմանափակումներ, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխմանը: Վարչապետը քաղաքացիներին կոչ է արել նաև արտակարգ դրության չեղարկումից հետո պահպանել այդ միջոցառումներն ու հետևել մասնագետների խորհուրդներին:

«Մենք պետք է հասկանանք, որ մեր հաջողության գինը կհավասարվի զրոյի, եթե բոլոր սահմանափակումների անմտածված չեղարկմամբ վտանգի ենթարկենք երկիրը, յուրաքանչյուր քաղաքացու և երկրի տնտեսական վերածնունդը: Այդ իսկ պատճառով մեզ պետք են այդ սահմանափակումները, սակայն արտակարգ դրություն և պարետային ժամ պետք չէ»,- ասել է Գախարիան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը