Լրահոս

20.05.2020 09:45


Բացարձակ դատապարտելի է նորածին երեխային ուղղված ատելությունը. այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների. ՄԻՊ-ը՝ Տաթևիկ Ռևազյանին և նրա նորածին դստերը վերաբերող գրառման մասին

Բացարձակ դատապարտելի է նորածին երեխային ուղղված ատելությունը. այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների. ՄԻՊ-ը՝ Տաթևիկ Ռևազյանին և նրա նորածին դստերը վերաբերող գրառման մասին

Հենց նոր տեսա Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հետ կապված ինչ որ մի անձի բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական գրառումը։

Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը։

Նման երևույթները պետք է ի սպառ բացառվեն, արմատախիլ արվեն, իսկ այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների։

Սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձը առավել չհանրայնացնելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները, հարցը կլինի իմ անմիջական ուշադրության ներքո։

Առավոտյան ձեռնարկված քայլերի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը