Քաղաքական

20.05.2020 09:27


Այո՛, մայիսի 9-ին մենք թռիչք ունեցել ենք` Երևան-Վորոնեժ․ օդային փոխադրումների կարգավորման բաժնի պետ․ «Հրապարակ»

Այո՛, մայիսի 9-ին մենք թռիչք ունեցել ենք` Երևան-Վորոնեժ․ օդային փոխադրումների կարգավորման բաժնի պետ․ «Հրապարակ»

«Զվարթնոցի» օդային փոխադրումների կարգավորման բաժնի պետ Ստեփան Փայասլյանին հարցրինք՝ այս օրերի աղմուկի պատճառ դարձած, Ռուսաստան թռիչք կատարած 2 ինքնաթիռն էլ կալանվա՞ծ են Ռուսաստանում։

«Ես չունեմ պաշտոնական տեղեկատվություն որևէ օդանավի կալանման մասին, որովհետև հայկական որևէ օդանավ այս պահին թռիչք չի իրականացնում, իսկ մնացած օդանավերը, որոնք այլ երկրների են, նման ինֆորմացիա մեզ չի փոխանցվում»:

Ռուսական մամուլը գրեց, որ «Զվարթնոց»-ից մայիսի 9-ին թռիչք է եղել, որոշ աղբյուրներ պնդում են, որ դա ՀՀ ԱԻՆ-ի սպասարկման ինքնաթիռն է․ եթե այն կալանված է, ի՞նչ են անելու անհրաժեշտության դեպքում։

«Բացառված է, բոլոր թույլտվությունները, որոնք տրվում են մեկանգամյա չվերթերի համար, վստահեցնում եմ` դրանցում որևէ հայկական օդանավ չկա»:

Լավ, ի՞նչ ինքնաթիռ է մայիսի 9-ին թռել «Զվարթնոց»-ից Վորոնեժ։ «Չեմ կարող ասել, իրավասու չեմ, թե Ռուսաստանում ինչ են անում, ես պնդում եմ՝ դրանք հայկական օդանավեր չեն»:

Բոլոր դեպքերում, «սիգարետային» թռիչքներ եղել են։ «Նախորդ թռիչքը` դեպի Կրասնոդար, այո՛, եղել է, ինչ վերաբերում է երկրորդին, պետք է նայեմ, զանգահարեք 15 րոպեից»:

15 րոպեից պարոն Փայասլյանը խիստ բարեհամբույր ասաց. «Այո՛, մայիսի 9-ին մենք թռիչք ունեցել ենք` Երևան-Վորոնեժ»:

Ի՞նչ բեռ է եղել, գիտեի՞ք։ «Ո՛չ, իրենք ընդհանուր գրում են, այդ թվում՝ և ծխախոտ»: «Այդ թվո՞ւմ», թե՞ միայն ծխախոտ։ «Որքան հիշում եմ` 90 տոկոսը` հիմնականում ծխախոտ»: Իսկ դրանք ակցիզավորվա՞ծ են, թե՞ կոնտրաբանդա, չե՞ք իմանում։ «Ես միայն թուղթ եմ տեսնում` սենյակումս»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը