Կարծիք

19.05.2020 22:38


Իր կարիերան մանիպուլյացիաների վրա կառուցած անձն այսօր նեղսրտում է, որ իր դեմ իր իսկ մեթոդներով են պայքարում

Իր կարիերան մանիպուլյացիաների վրա կառուցած անձն այսօր նեղսրտում է, որ իր դեմ իր իսկ մեթոդներով են պայքարում

Անկեղծ ասած, զարմացնում է Նիկոլ Փաշինյանի վրդովմունք առ այն, որ մարդիկ հավատում են այն ամենին, ինչ իր դեմ գրում եմ։ «Ուզում եք հավատալ, հավատացեք»,-ասում է նա։

Իսկ ինչո՞ւ է նեղանում պարոն Փաշինյանը, չէ՞ որ լրագրողական և ընդդիմադիր գործունեության ժամանակ նա էլ էր գրում «փայ մտնելու, թալանի, գողացված 4 միլիարդի, մարտի 1-ին Արցախից բերած սպեցնազով մարդկանց վախեցնելու, «կարմիր գծերի» միջոցով մարդկանց թալանելու, Ապրիլյան պատերազմը ռուսների հետ համաձայնեցված լինելու, ...» և այլնի մասին։ Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, նշված կետերից ոչ մեկը հստակ, փաստական ապացույց չգտավ։

Իրականում շատ սիմվոլիկ է, որ իր լրագրողական, պատգամավորական և արդեն վարչապետի կարիերան մանիպուլյացիաների վրա կառուցած անձն այսօր նեղսրտում է, որ իր դեմ իր իսկ մեթոդներով են պայքարում ու «ստեր տարածում»։ Թեպետ, այս պարագայում «ստերի» իրական կամ կեղծ լինելը ցույց կտա ժամանակը։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը