Քաղաքական

19.05.2020 19:32

Դատական գործերով մեզ փորձում են լռեցնել. «Այլընտրանք» ՀԿ

Դատական գործերով մեզ փորձում են լռեցնել. «Այլընտրանք» ՀԿ

Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը դատի է տվել «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանին. հայցադիմումը դատարան մուտք է եղել մայիսի 12-ին և նույն օրը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին:

Alternativ.am-ը փորձեց կապ հաստատել Ալեն Սիմոնյանի հետ պարզելու համար, թե կոնկրետ ինչի համար է ԱԺ փոխխոսնակը դատական հայց ներկայացրել քաղաքագետի դեմ, սակայն Սիմոնյանի հետ կապվելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան. պատգամավորի օգնականն ասաց, որ Սիմոնյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում և միայն մայիսի 23-ին հնարավոր կլինի նրա հետ կապ հաստատել:

Դրանից հետո կապ հաստատեցինք «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Գարեգին Պետրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ գաղափար չունի՝ ինչով է պայմանավորված ԱԺ փոխխոսնակի նմանատիպ պահվածքը:

«Գլխի ընկնում եմ, սակայն, թե ինչ նպատակ է այս ամենը հետապնդում. գլխավոր նպատակը մեկն է՝ մեզ լռեցնելը: Նշեմ, որ սա միակ դատական գործը չէ, որով մեր հասարակական կազմակերպության անդամ է անցնում: Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը դատական հայց է ներկայացրել Կորյուն Գրիգորյանի դեմ, իսկ մեր ՀԿ մյուս համանախագահը՝ Նարեկ Մանթաշյանը, վկայի կարգավիճակ ունի չարաբաստիկ «Քթի գործով», որով տուժող է ճանաչվել դատավոր Աննա Դանիբեկյանը»,-մեզ հետ զրույցում հայտնեց քաղաքագետը:

Պետրոսյանը հավելեց, որ նմանօրինակ ճնշումները ոչ մի կերպ չեն ազդելու իրենց հասարակական կազմակերպության գործունեության վրա, և որ իրենց բազմապատկված եռանդով են շարունակելու աշխատել:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։