ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ազատել է գնդապետ Տիրան Խաչատրյանին
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը, նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` գնդապետ Տիրան Խաչատրյանին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` գնդապետ Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար` ըստ պայմանագրի` հինգ տարի ժամկետով:
7or.am
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ազատել է գնդապետ Տիրան Խաչատրյանին