Նիկոլ Փաշինյանըխուճապի մեջ է։ Վախեցել է կորոնավիրուսի տարածման արագությունից։ Բայց արդեն ուշ է։
Սրանք սկզբում հայտարարում էին, թե բա կորոնավիրուսն ում շունն է։ Առողջապահության նախարարն էլ անառողջ մտքեր էր հայտնում այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հատուկ միջոցառումներ պետք չեն։
Սրանք տապալեցին համաճարակի դեմ պայքարը՝ գերադասելով վիրուսի տարածման պայմաններում ատելության քարոզ տանել և «այո» ապահովել հանրաքվեում։ Արսեն Թորոսյանն այդ օրերին այնքան էր ուզում քծնել շեֆին, որ հայտարարեց, թե պատրաստ է իր երեխաներին դպրոց ուղարկել։ Այդպիսով Թորոսյանն ուզում էր ցույց տալ, որ այնքան է հավատարիմ Նիկոլին, որ պատրաստ է անգամ սեփական երեխաներին կորոնավիրուսի բերան ուղարկել և «փուռը» տալ, միայն թե հանրաքվեն կայանա։
Հետո երբ բանը բանից անցավ ու արտակարգ դրություն հայտարարվեց, Փաշինյան-Թորոսյան զույգը տապալեց նաև արտակարգ միջոցառումների գործողությունը։ Զուգահեռաբար վատացավ տնտեսության վիճակն ու մարդկանց սոցիալականը։
Հիմա վերացրել են գրեթե բոլոր սահմանափակումները՝ թողնելով միայն հավաքներ անելու արգելքը։ Քանզի վախենում են, որ մարդիկ դուրս են գալու փողոց և մերժեն իրենց։ Մյուս կողմից էլ վախենում են, որ արգելքները հանելու արդյունքում վարակը կայծակնային արագությամբ է տարածվելու։ Գործընթացը սկսվել է։
Վրաստանի ու Ադրբեջանի համեմատ մենք խայտառակ վատ պատկեր ունենք։ Դա ուղղակիորեն ցույց է տալիս Փաշինյանի վատ աշխատանքը։ Նա ուղղակի պատասխանատվություն է կրում այս ամենի համար։ Ու որքան էլ հիմա բողոքեն, թե բա քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում համաճարակին, չի անցնի։ Չէ՞ որ հենց Փաշինյանն ու իր նախարարն էին անլուրջ հայտարարություններ անում կորոնավիրուսի թեմայով։
Այսօր արդեն ընկել են մյուս ծայրահեղության մեջ՝ փորձելով «հպարտ»քաղաքացու կաշին քերել ու պոկել նրա «դմակը»՝ 10.000 դրամի տուգանք նշանակելով դրսում բժշկական դիմակ չկրելու կամ չունենալու համար։ Սա ոչ այնքան փող պոկելու ցանկություն է իշխանության մոտ, որքան վախի հետևանք է։
Իշխանությունը հասկանում է, որ շատ շուտով գալու է պատասխան տալու ժամանակը։ Սեփական ապաշնորհության համար պատասխան տալու ժամանակը։ Ու այս հարցում ոչ մի դիմակ արդեն չի փրկի իշխանությանը։ Դիմակի տակից էլ բացահայտ երևում է ոչ պրոֆեսիոնալիզմը և դատարկությունը։ Նաև՝ հանցավոր անգործությունը։
«Հպարտ» քաղաքացու «դմակը» և իշխանության դիմակը
Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է։ Վախեցել է կորոնավիրուսի տարածման արագությունից։ Բայց արդեն ուշ է։
Սրանք սկզբում հայտարարում էին, թե բա կորոնավիրուսն ում շունն է։ Առողջապահության նախարարն էլ անառողջ մտքեր էր հայտնում այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հատուկ միջոցառումներ պետք չեն։
Սրանք տապալեցին համաճարակի դեմ պայքարը՝ գերադասելով վիրուսի տարածման պայմաններում ատելության քարոզ տանել և «այո» ապահովել հանրաքվեում։ Արսեն Թորոսյանն այդ օրերին այնքան էր ուզում քծնել շեֆին, որ հայտարարեց, թե պատրաստ է իր երեխաներին դպրոց ուղարկել։ Այդպիսով Թորոսյանն ուզում էր ցույց տալ, որ այնքան է հավատարիմ Նիկոլին, որ պատրաստ է անգամ սեփական երեխաներին կորոնավիրուսի բերան ուղարկել և «փուռը» տալ, միայն թե հանրաքվեն կայանա։
Հետո երբ բանը բանից անցավ ու արտակարգ դրություն հայտարարվեց, Փաշինյան-Թորոսյան զույգը տապալեց նաև արտակարգ միջոցառումների գործողությունը։ Զուգահեռաբար վատացավ տնտեսության վիճակն ու մարդկանց սոցիալականը։
Հիմա վերացրել են գրեթե բոլոր սահմանափակումները՝ թողնելով միայն հավաքներ անելու արգելքը։ Քանզի վախենում են, որ մարդիկ դուրս են գալու փողոց և մերժեն իրենց։ Մյուս կողմից էլ վախենում են, որ արգելքները հանելու արդյունքում վարակը կայծակնային արագությամբ է տարածվելու։ Գործընթացը սկսվել է։
Վրաստանի ու Ադրբեջանի համեմատ մենք խայտառակ վատ պատկեր ունենք։ Դա ուղղակիորեն ցույց է տալիս Փաշինյանի վատ աշխատանքը։ Նա ուղղակի պատասխանատվություն է կրում այս ամենի համար։ Ու որքան էլ հիմա բողոքեն, թե բա քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում համաճարակին, չի անցնի։ Չէ՞ որ հենց Փաշինյանն ու իր նախարարն էին անլուրջ հայտարարություններ անում կորոնավիրուսի թեմայով։
Այսօր արդեն ընկել են մյուս ծայրահեղության մեջ՝ փորձելով «հպարտ» քաղաքացու կաշին քերել ու պոկել նրա «դմակը»՝ 10.000 դրամի տուգանք նշանակելով դրսում բժշկական դիմակ չկրելու կամ չունենալու համար։ Սա ոչ այնքան փող պոկելու ցանկություն է իշխանության մոտ, որքան վախի հետևանք է։
Իշխանությունը հասկանում է, որ շատ շուտով գալու է պատասխան տալու ժամանակը։ Սեփական ապաշնորհության համար պատասխան տալու ժամանակը։ Ու այս հարցում ոչ մի դիմակ արդեն չի փրկի իշխանությանը։ Դիմակի տակից էլ բացահայտ երևում է ոչ պրոֆեսիոնալիզմը և դատարկությունը։ Նաև՝ հանցավոր անգործությունը։
Արեգնազ Մանուկյան