Թուրքական իշխանությունների կողմից երկրի արևելյան նահանգներում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված քաղաքապետների ձերբակալությունները շղթայական բնույթ են ստացել:
Մուշ նահանգի հանրապետական դատախազության կողմից իրականացվող հետաքննության արդյունքում ձերբակալվել է Մուշի Ալթընովայի շրջանի համայնքապետ Ջասիմ Բուդաքին։ Նա մեղադրվում է ահաբեկչական զինված կազմակերպության անդամ լինելու մեջ։
Դատարանի որոշմամբ նրան կալանավորել և տեղափոխել են կալանավայր։
Նշենք, որ վերջին ամիսներին Թուրքիայում ձերբակալվել են 5 տասնյակից ավել քուրդ քաղաքապետներ, որոնք հիմնականում մեղադրվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) անդամակցելու կամ օժանդակելու մեջ: Ձերբակալված քաղաքապետների թափուր պաշտոններում նշանակվում են պետական կառավարիչներ:
Թուրքիայում կրկին քուրդ համայնքապետ է ձերբակալվել

Աղբյուրը՝ ermenihaber.am