Լրահոս

19.05.2020 12:55


Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Chrysler 300-ն ու Suzuki-ն. կա վիրավոր

Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Chrysler 300-ն ու Suzuki-ն. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են Երևանի բնակիչ՝ 38-ամյա Կամո Հ-ի վարած Christler 300 մակնիշի 35 VC 710 համարանիշի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Արմեն Ս-ի վարած Suzuki Vitara մակնիշի 21 ՍԼ 862 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Suzuki-ի ուղևոր՝ Եգենաձոր քաղաքի բնակիչ, 37-ամյա Արտակ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը