Մայիսի 18-ի առավոտյան հայաստանյան ԶԼՄ-ները, հղում տալով eadaily. com-ին, տեղեկացրեցին, որ ՌԴ Վորոնեժի օդանավակայանում բռնագրավել են մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակը, որը բերվել էր Հայաստանից... Ինչպես և Կրասնոդարի պարագայում, այս անգամ ևս Փաշինյանի կառավարությունը լռեց... Լռեց մինչև երեկոյան կրկին չհայտնվեց Միքայել Մինասյանը, ով բավական մանրամասն ներկայացրեց, թե ինչպես "товары народного потребления"-ի անվան տակ Վորոնեժ է բերվել 18 տոննա 831 կիլոգրամ մաքսանենգ ծխախոտ...
Անմեղության կանխավարկածը չխախտելով` համոզված եմ, որ կրասնոդարյան և վորոնեժյան կոնտրաբանդայի հետևում կանգնած են նույն մարդիկ... Քանի որ բոլորը լավ գիտեն, որ արտակարգ դրության պայմաններում որևէ ինքնաթիռ չի կարող հայաստանյան օդանավակայաններից օդ բարձրանալ, այն էլ մաքսանենգ ապրանքով, առանց կառավարության թույլտվության, կարելի է ենթադրել, որ այս ամենի հետևում կանգնած են շատ բարձր պաշտոն ունեցող անձինք...
Ինչպես և սպասվում էր, մաքսանենգ ծխախոտ տեղափոխող այս երկրորդ ինքնաթիռի բռնագրավումից հետո Փաշինյանի վարչակարգը անցավ գործի և, ըստ լրատվամիջոցներից մեկի հաղորդման, Նիկոլը հրահանգել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին շտապ կարգով քրեական գործ հարուցել՝ ցանկանալով իր ընտանիքի անդամներին "մաքրել" խայտառակվելուց, որոնց անունները բազմաթիվ ԶԼՄ-ներ կապում են մաքսանենգ ծխախոտ տեղափոխող առաջին ինքնաթիռի հետ...
Փաշինյանը կփորձի զոհաբերել ինչ-որ երրորդ-չորրորդ կարգի ՊԵԿ-ի աշխատակիցների, որի արդյունքում այդ ամենի կազմակերպիչ շնաձկներն անվնաս կմնան... Բայց Փաշինյանը հաշվի պետք է առնի մի բան՝ Մոսկվայում շատ լավ գիտեն, թե այս ծխախոտային մաքսանենգության հետևում ով կամ ովքեր են կանգնած և անհրաժեշտության դեպքում այն կբացահայտեն... Համոզված եմ՝ այդ ամենի հետևում կանգնած հանցագործները սեփական մորթին և իշխանությունը փրկելու համար պատրաստ են կատարել Մոսկվայի բոլոր հրահանգները...
Ի դեպ, Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է հնարավոր արտակարգ դրության պայմաններում արդեն երկրորդ մաքսանենգ ծխախոտով բեռնված ինքնաթիռը Հայաստանից ուղարկել Ռուսաստան՝ խայտառակվելու է, քանի որ պատասխանի բոլոր տարբերակներն էլ վնասելու են իրեն...
Ո՞ւմ է զոհաբերելու Փաշինյանը
Մայիսի 18-ի առավոտյան հայաստանյան ԶԼՄ-ները, հղում տալով eadaily. com-ին, տեղեկացրեցին, որ ՌԴ Վորոնեժի օդանավակայանում բռնագրավել են մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակը, որը բերվել էր Հայաստանից... Ինչպես և Կրասնոդարի պարագայում, այս անգամ ևս Փաշինյանի կառավարությունը լռեց... Լռեց մինչև երեկոյան կրկին չհայտնվեց Միքայել Մինասյանը, ով բավական մանրամասն ներկայացրեց, թե ինչպես "товары народного потребления"-ի անվան տակ Վորոնեժ է բերվել 18 տոննա 831 կիլոգրամ մաքսանենգ ծխախոտ...
Անմեղության կանխավարկածը չխախտելով` համոզված եմ, որ կրասնոդարյան և վորոնեժյան կոնտրաբանդայի հետևում կանգնած են նույն մարդիկ... Քանի որ բոլորը լավ գիտեն, որ արտակարգ դրության պայմաններում որևէ ինքնաթիռ չի կարող հայաստանյան օդանավակայաններից օդ բարձրանալ, այն էլ մաքսանենգ ապրանքով, առանց կառավարության թույլտվության, կարելի է ենթադրել, որ այս ամենի հետևում կանգնած են շատ բարձր պաշտոն ունեցող անձինք...
Ինչպես և սպասվում էր, մաքսանենգ ծխախոտ տեղափոխող այս երկրորդ ինքնաթիռի բռնագրավումից հետո Փաշինյանի վարչակարգը անցավ գործի և, ըստ լրատվամիջոցներից մեկի հաղորդման, Նիկոլը հրահանգել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին շտապ կարգով քրեական գործ հարուցել՝ ցանկանալով իր ընտանիքի անդամներին "մաքրել" խայտառակվելուց, որոնց անունները բազմաթիվ ԶԼՄ-ներ կապում են մաքսանենգ ծխախոտ տեղափոխող առաջին ինքնաթիռի հետ...
Փաշինյանը կփորձի զոհաբերել ինչ-որ երրորդ-չորրորդ կարգի ՊԵԿ-ի աշխատակիցների, որի արդյունքում այդ ամենի կազմակերպիչ շնաձկներն անվնաս կմնան...
Բայց Փաշինյանը հաշվի պետք է առնի մի բան՝ Մոսկվայում շատ լավ գիտեն, թե այս ծխախոտային մաքսանենգության հետևում ով կամ ովքեր են կանգնած և անհրաժեշտության դեպքում այն կբացահայտեն... Համոզված եմ՝ այդ ամենի հետևում կանգնած հանցագործները սեփական մորթին և իշխանությունը փրկելու համար պատրաստ են կատարել Մոսկվայի բոլոր հրահանգները...
Ի դեպ, Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է հնարավոր արտակարգ դրության պայմաններում արդեն երկրորդ մաքսանենգ ծխախոտով բեռնված ինքնաթիռը Հայաստանից ուղարկել Ռուսաստան՝ խայտառակվելու է, քանի որ պատասխանի բոլոր տարբերակներն էլ վնասելու են իրեն...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից