Ի՞նչ պիտի աներ երկրի ղեկավարը, ում քթի տակ մաքսանենգ ծխախոտով բարձած ինքնաթիռ է թռել
Եկեք անմեղության կանխավարկածով շարժվենք. ենթադրենք Նիկոլն իսկապես չգիտի, որ արտակարգ դրության պայմաններում մաքսանենգ ծխախոտով լի ինքնաթիռներ են թռնում Հայաստանից ՌԴ։
Ապրիլի 25-ի ինքնաթիռի դեպքում գուցե և հնարավոր էր այդպես մտածել։
Ի՞նչ պիտի աներ երկրի ղեկավարը, ում քթի տակ մաքսանենգ ծխախոտով բարձած ինքնաթիռ է թռել, իսկ նա այդ մասին չգիտեր։
Նախ՝ պիտի իրավապահ մարմինների ղեկավարներին պաշտոններից ազատեր։
Երկրորդը՝ առավելագույնը մեկ շաբաթից բոլոր մեղավորները պետք է բռնված լինեին։ Որովհետև այդպիսի օպերացիաները 1–2–3 հոգու գործ չեն։ Առնվազն մի քանի տասնյակ մարդ է մասնակցել։ Որովհետև խոսքը մանր-մունր կոնտրաբանդայի մասին չէ, մի ամբողջ ինքնաթիռ է։
Բայց այս ամենից ձեն-ծպտուն չկա։ Բոլորն իրենց վրայից ցրում են, իսկ խրոխտ իրավապահները հեծանվորդի են բռնում կամ աշխատանքային ստաժի մասին տեղեկանք կեղծած մանր պաշտոնյայի, իսկ մի քանի միլիոն դոլարի մաքսանենգ ծխախոտով ինքնաթիռներից՝ նի-նի, քար լռություն։
Իսկ գուցե Նիկոլին իր ենթակաները բանի տեղ չեն դնում և ոնց ուզում, մատների վրա ֆռացնո՞ւմ են։ Լավ, ենթադրենք մեկ անգամ ֆռացրին, ինչո՞ւ չլարեց բոլորին դրանից հետո։ Կամ ինչպե՞ս եղավ, որ դրանից հետո երկրորդ ինքնաթիռը Հայաստանից դուրս եկավ ու էլի բռնվեց։
Այսինքն ստացվում է, որ եթե ընդունում ենք Նիկոլի անմեղության կանխավարկածը, ապա անտրամաբանական / անբացատրելի ֆինիշի ենք հասնում։
* * *
Եւս մեկ տրամաբանական հարց. լավ, ենթադրենք առաջին ինքնաթիռով բռնվել են, բա ընդամենը 2 շաբաթ անց երկրորդն ինչո՞ւ են թռցնում։
Առաջին հայացքից կարող է անտրամաբանական թվալ, բայց... փորձենք մոտենալ հարցին այն մարդու տեսանկյունից, որը առաջին ինքաթիռի հետ արկածախնդրության վրա փող է կորցրել, ընդ որում ոչ իր փողը, այլ ինչ-որ շատ լուրջ մարդու փող։
Այս դեպքում արդեն կարելի է հասկանալ երկրորդ ավանտյուրայի տրամաբանությունը. «Ախպեր, վիզ փող ա պետք ու շատ շտապ»։

#великийКомбинатор
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից