Քաղաքական

19.05.2020 12:55


Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր պետք է տեղի ունենար սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Դատավորը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և բացակայում է նիստից։ Իսկ քանի որ նիստն առանց ամբաստանյալի չի կարող անցկացվել, այն հետաձգվեց մինչև մայիսի 26-ը, ժամը 13։00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը