Կարծիք

18.05.2020 19:40


Այս երկու տարիների ընթացքում այնքան բան կորցրեցինք, որ նույնիսկ անհնար կլիներ կորցնել քսան տարում

Այս երկու տարիների ընթացքում այնքան բան կորցրեցինք, որ նույնիսկ անհնար կլիներ կորցնել քսան տարում

Շուրջ երկու տարի է, ինչ «հետհեղափոխական» Հայաստանում տեղի է ունենում ներքաղաքական միմյանց հակասող գործընթացներ, ինչը իշխանական թևի ներկայացուցիչները խնամքով փորձում են թաքցնել ժողովրդավարության քողի տակ: Քաղաքական համակարգը դադարել է վաղուց գործել իր կառուցվածքային մակարդակով, քաղաքական ինստիտուտները, մշակույթը և գիտակցությունը իսպառ վերացել է:Խորհրդարանում տիրող անառողջ մթնոլորտը ստիպում է միայն մեկ փաստ արձանագրել, որ այստեղ չկա ռեալ ընդդիմություն այլ կան պատգամավորներ ովքեր փորձում են ապակողմնորոշել հասարակությանը, ձևանալով ընդդիմադիր ուժ, փորձում են արհեստականորեն իրենց ելույթներով հանդես գալ ի շահ ժողովրդի: Իշխանության վարած թերի արտաքին քաղաքականությունը, միմյանց հետևանք է թույլ տրված սխալների: Թե՛ երկրի վարչապետը, թե՛ ողջ իշխանական թիմը անձնական շահը գերագնահատեց պետական շահից: Այս երկու տարիների ընթացքում այնքան բան կորցրեցինք, որ նույնիսկ անհնար կլիներ կորցնել քսան տարում: Ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ երեսով ենք նայում աշխարհի երեսին, երբ սեփական երկրումդ դատում են ազգային հերոսին՝ նսեմացնելով ազգային արժեքները, երբ ազգային ժողովում վերջին անդաստիեարակ դեռահասների նման անձնական հաշիվներ են պարզում և վերջապես առաջարկում են Արցախի հարցը լուծել փուլային տարբերակով:
Մի պահ կա՛նգ առեք և սթափվեք, գիտակցե'ք մենք կորցնում ենք այն ինչ նվաճել ենք արյան ու մահվան գնով:

Շուշաննա Բունիաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը