Կարծիք

18.05.2020 18:51


Իրենց անպատասխանատու հայտարարությունների պատճառով վտանգեցին հանրային առողջությունը

Իրենց անպատասխանատու հայտարարությունների պատճառով վտանգեցին հանրային առողջությունը

Արսեն Թորոսյանն այսօր գրառում է կատարել այն մասին, որ անհանգստացնող է համարում այն, որ շատ մարդիկ անլուրջ են վերաբերվում և չեն հավատում կորոնավիրուսին՝ նշելով, թե մարդիկ օգտագործում են «Մեզ հաստատ չիպավորելու են», «Այդպիսի հիվանդություն չկա», «Մեզ չի կպնի», «Համաշխարհային բլեֆ է», «Ամեն ինչ սուտ է», «Դրսից ֆինանսավորում ստանալու համար է» և նմանատիպ այլ արտահայտություններ։

Հիշեցնեմ Արսեն Թորոսյանի կողմից ժամանակին արված մի քանի հայտարարություններ․

Կորոնավիրուսը որպես այդպիսին շատ վտանգավոր վիրուս չի համարվում, հատուկ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա

Տեղին չէ ստեղծել անբացատրելի աղմուկ նոր կորոնավիրուսի տարածման շուրջ, քանի որ այն տեղին չէ։

Սա ընդամենը բերովի դեպք է և որևէ հանրային առողջապահական լուրջ վտանգ իրենից չի ներկայացնում

Անբարենպաստ սցենարի դեպքում միակ բանը, որ մենք կարող է անենք՝ հնարավոր է մի հիվանդանոցի մի բաժանմունք առանձնացնենք ծանր դեպքերի համար:

Նոր եմ վերադարձել Հարավային Կորեայից և հեսա բոլորիդ վարակելու եմ։

Կրկնում և հաստատում եմ՝ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակ չի համարվում և կրկնում ու հաստատում եմ, որ կատարվող միջոցառումներից որևէ բան ավելի անելու կարիք չկա:

Արսեն Թորոսյանը՝ կառավարության հետ միասին, նախ պետք է բացատրեն, թե ինչո՞ւ իրենց անպատասխանատու հայտարարությունների, անգործության և ապաշնորհ կառավարման պատճառով վտանգեցին հանրային առողջությունը, սոցիալ-տնտեսական վիճակը և ունեցանք այն, ինչ ունենք՝ օրեցօր աճող վարակիրների քանակ և քանդվող տնտեսություն։

Հ․Գ․ Ի դեպ, հրապարակեք ի վերջո հաշվետվություն, թե ինչի վրա են ծախսվում գումարներն՝ այդ թվում որպես օգնության Հայաստանին տրված գումարները։

Անի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը