Կարծիք

18.05.2020 15:46


Ախր շա՜տ անշնորհակալ ենք, է՜, կոպիտ ասած` «ուտող-ուրացող»

Ախր շա՜տ անշնորհակալ ենք, է՜, կոպիտ ասած` «ուտող-ուրացող»

Ախր շա՜տ անշնորհակալ ենք, է՜...

Կոպիտ ասած` «ուտող-ուրացող»։
Որ «ուտող-ուրացող» չլինեինք, աչքաթող չէինք անի Նիկոլի «մեգահաջողությունների» 100 փաստերի 87-րդ կետում տեղ գտած «դարակազմիկ փաստը», որ «2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, համաձայն ընդունված որոշումների, այդ թվում` շրջիկ առևտրի կետերում, արգելվելու է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը»:

Մարդը «կոտորվում է»` կաշվից դուրս է գալիս, գիշերները չի քնում, իրեն «ճղում» է, որ ժողովրդի համար լավ լինի։ Անգամ «50 միկրոն հաստությամբ» ցելոֆանե տոպրակների հարցն է պատրաստվում լուծել, իսկ մեր աչքին, բացի «թափառող ընձառյուծի» Ենոքավանի անտառներում հայտնվելուց, մեկ էլ վարչա(հրամայա)պետի տիկնոջը անչափահաս աղջկան ավտոմեքենայի ղեկին նստեցնելու և կառավարական ամառանոցով վերուվար անելու թույլտվության համար տուգանելուց, ոչինչ չի գալիս...

Ասեք, որ արդար չէ։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը