Աշխարհ

18.05.2020 20:21


COVID-19­-­­ը ԵՄ-­­ում. Ֆրանսիայում կան վարակի բռնկման նոր օջախներ, Իտալիայում բացվել են խանութները

COVID-19­-­­ը ԵՄ-­­ում. Ֆրանսիայում կան վարակի բռնկման նոր օջախներ, Իտալիայում բացվել են խանութները

Ֆրանսիայում մեկուսացման միջոցառումների մեղմացումից հետո գրանցվել է վարակի բռնկման ավելի քան երկու տասնյակ նոր օջախ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ դրանցից երեքը գրանցվել է մսամթերքի արտադրության գործարանում: Յուրաքանաչյուր գործարանում վարակակիրներ են եղել մի քանի տասնյակ աշխատողներ:

Իսպանիայում կայուն ձևով նվազում է վարակի հետևանքով մահերի թիվը, հասարակությունը և իշխանությունները հասկանում են, որ դա հնարավոր եղավ բժիշկների անմնացորդ ջանքերի շնորհիվ, որոնց ուղղված շնորհակալությունները չեն դադարում: Վարչապետ Պեդրո Սանչեսը նշել է, որ մտադիր է այս շաբաթ կրկին դիմել խորհրդարանին վերջին անգամ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու համար:

Իտալիայում սկսել են աշխատել խանութները, ռեստորանները, ինչպես նաև վարսավիրանոցները: Հռոմը հայտնում է մեկուսացման միջոցառումները մեղմելու նոր փուլի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը