Կարծիք

18.05.2020 14:45


Ադրբեջանը սպասում է, թե երբ է Նիկոլի սերը վերածվելու գործողության

Ադրբեջանը սպասում է, թե երբ է Նիկոլի սերը վերածվելու գործողության

Հայտնի ասուլիսի ընթացքում վարչապետ Փաշինյանը, մեկնաբանելով նախկինում արած իր հայտարարությունը Ադրբեջանի նախագահի վերաբերյալ, կրկին նշեց, որ ինքը Ալիևի հետ բանակցում է բաց ու անկեղծ մթնոլորտում և կրկին օգտագործեց «Ադրբեջանի ժողովուրդ» բառակապակցությունը:

Նախանձելի հարաբերություններ են, խոսք չկա: Ադրբեջանի ժողովրդի համար այսքան սրտացավ վերաբերմունք չի ունեցել ՀՀ ոչ մի ղեկավար: Այս առումով Փաշինյանն իրոք որ աննախադեպ գործիչ է, որը մտահոգ է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե Ադրբեջանի ժողովրդի համար: Թավշա առաջնորդ մի ասա` մի Մայր Թերեզա ասա....

Բայց այստեղ ևս Փաշինյանը մանևրում է` նշելով, թե իր վարած քաղաքականության համար իրեն քննադատում է երկու կողմ` Ադրբեջանն ու Հայաստանի հայտնի շրջանակները /հայտնի շրջանակ ասելով` նա նկատի ունի ընդդիմությանը, որին ինքը ատում է այնքան, ինչքան սիրում է Իլհամին/:

Այսքան ժամանակ չեմ լսել ու չեմ տեսել, որ Ադրբեջանը քննադատի Փաշինյանին: Հակառակը` թշնամին մեծ հույսերով լցված, ոգևորված` սպասում է Փաշինյանի քայլերին, թե երբ է նրա սերը դառնալու գործողություն:

Իսկ «հայտնի շրջանակը», ով ժամանակին Արցախը փրկել է նույն թուրքից, անհանգիստ է այս ամենից, բնականաբար:

Եվ ուրեմն` քննադատել ենք, քննադատում ենք և պետք է քննադատենք, որովհետև ի տարբերություն Նիկոլի, ով կերակրատաշտը կորցնելու վտանգ է տեսնում, մենք կորցնելու ավելի շատ բան ունենք` Արցախ աշխարհը, մեր հայրենիքի անբաժանելի հատվածը, մեր հողն ու ջուրը, որի համար Նիկոլը ոչ մի կաթիլ արյուն կամ քրտինք չի թափել:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը