Հայտնի ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը կորոնավիրուսի թեստ է հանձնել, քանի որ կասկածում է, թե COVID-19–ն է տարել։
Ինչպես Խաչանովը նշել է Instagram–ի իր ուղիղ եթերԻ ընթացքում, թեստ է հանձնել ոչ միայն ինքը, այլև կինը` Վերոնիկան։ Արդյունքները պարզ կլինեն 2 օրից։
«Ես հիվանդացա Ավստրալիայից հետո, երբեք նման բան չեմ ունեցել, որ 4-5 շաբաթ տևի... Երբ Ռոտերդամ և Դուբայ ժամանեցի, հազում էի անդադար, հարբուխ ունեի։ Դրա համար հետաքրքիր կլինի տեսնել (արդյունքները – խմբ.)», – հավելել է Խաչանովը։
Worldometer համաշխարհային վիճակագրության կայքի մայիսի 18-ի առավոտյան տվյալներովч աշխարհում կորոնավիրուսի հաստատված 4 804 846 դեպք կա։ Համավարակի զոհ է դարձել 316 711 մարդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Թենիսիստ Կարեն Խաչանովը COVID-19–ի թեստ է հանձնել

Աղբյուրը՝ armeniansputnik.am