Երևանում ներկայումս հատուկ ռեժիմով աշխատում է 150 միավոր հանրային տրանսպորտային միջոց
Երևանում մայիսի 18-ից հատուկ ռեժիմով աշխատում է 150 միավոր վերգետնյա հանրային տրանսպորտային միջոց․ մասնավոր ուղևորափոխադրողները նույնպես դուրս են բերել իրենց շարժակազմերը։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
«Պարետի որոշմամբ, մեր երթուղայիններում կանգնած ուղևորներով երթևեկությունն այս պահի դրությամբ արգելված է։ Այժմ փորձում ենք հասկանալ, թե ինչ ուղևորահոսք կունենանք Երևանում, քանի որ ընդհանուր առմամբ սրանք տարվա մեջ այն ամիսներն են, երբ ուղևորահոսքը մոտ 30 տոկոսով նվազում է՝ հաշվի առնելով, որ բոլոր ուսումնական հաստատությունները փակ են։ Կարծում եմ, մի քանի օրում, երբ կհասկանանք, թե ուղևորահոսքն ինչպիսին կլինի, ինչ-որ միջոցառումներ կձեռնարկենք»,- նշեց Սարգսյանը։
Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը հատուկ ռեժիմով վերսկսել է իր աշխատանքը։ Արտակարգ դրության պայմաններում տրանսպորտային միջոցում պարտադիր է կրել դիմակ, արգելվում է վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։ Կանոնների խախտման դեպքում ոստիկաններն իրավասու են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տանել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և/կամ ուղևորափոխադրող ընկերությունը։
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից, ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ը ժամկետով:

Աղբյուրը՝ armenpress.am