Լրահոս

18.05.2020 13:44


Հյուրանոցներում պահվող COVID-19-ով վարակված անձանց սննդի մնացորդները աղբավայրում ոչնչացվում են

Հյուրանոցներում պահվող COVID-19-ով վարակված անձանց սննդի մնացորդները աղբավայրում ոչնչացվում են

Արտակարգ դրության օրերին Երևանի այն հյուրանոցներում, որտեղ պահվում են նոր տիպի կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիները, ամենօրյա ռեժիմով հավաքվում է աղբը, հատուկ մեքենայով տեղափոխվում աղբավայր և հենց այնտեղ ոչնչացվում։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

«Ամենօրյա ռեժիմով իրականացվում է նաև աղբի մեքենաների լվացում, աղբավայրից դրա դուրս գալուց անմիջապես հետո։ Բացի այդ, ես խնդրում եմ մեր բոլոր քաղաքացիներին, որպեսզի իրենք դիմակներն ու ձեռնոցները դնեն առանձին պոլիէթիլենային տոպրակի մեջ և հետո միայն նետեն աղբամանը։ Հորդորում եմ մեր քաղաքացիներին, մաքուր պահել Երևանը»,- նշեց Սարգսյանը։

Աղբյուրը՝ armenpress.am

Այս խորագրի վերջին նյութերը