Լրահոս

18.05.2020 12:44


Տղայիս ծնվելուց հետո նույնիսկ մարզումների ժամանակ եմ նրա մասին մտածում. Մխիթարյան

Տղայիս ծնվելուց հետո նույնիսկ մարզումների ժամանակ եմ նրա մասին մտածում. Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված հարցազրույցի ընթացքում պատմել է, թե ինչպես են իր ընտանիքի անդամներն իրեն մոտիվացնում ու առաջ մղում.

«Անգամ մինչև ամուսնանալը, ես կողքիս ունեի մարդիկ, ովքեր իմ շարժիչ ուժն էին՝ մայրս, քույրս, հայրս, որը երկար ժամանակ է՝ ֆիզիկապես մեզ հետ չէ, ինչպես նաև ընտանիքիս մյուս անդամները՝ եղբայրներս, ընկերներս… Այո, ես ֆուտբոլ ինձ համար եմ խաղում, բայց ուզում եմ, որ նրանք էլ երջանիկ լինեն: Եթե ես լավ եմ խաղում, նրանք երջանիկ են:

Բայց երբ ամուսնացա ու տղաս ծնվեց, հիմա նույնիսկ մարզումների ժամանակ եմ նրանց մասին մտածում: Ցավոք, տղայիս ծնվելուց հետո դեռ խաղ չի կայացել, բայց հուսամ՝ դեռ շատ-շատ խաղեր կլինեն առջևում: Ինչպես արդեն նշեցի, մարզումների ժամանակ միշտ նրանք իմ մտքում են, ինձ առաջ են մղում ու ես գիտեմ, որ պետք է քրտնաջան մարզվեմ ու խաղամ»,- ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք՝ մարտի 4-ին լույս աշխարհ է եկել Մխիթարյանի առաջնեկը, որին ծնողներն անվանակոչել են ֆուտբոլիստի հոր՝ Համլետ Մխիթարյանի պատվին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը