Գերմանիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 342 նոր դեպք
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 342-ով, մահացել է 21 վարակակիր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով ԳԴՀ առողջապահության նախարարությանը կից Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներին։
Նախօրեին հաղորդվել էր վարակման 583 և մահվան 33 դեպքի մասին։
Ինստիտուտի տվյալներն այս երկուշաբթի անընդհատ թարմացվում են։ Երևանի ժամանակով 6։30-ի դրությամբ երկրում հայտնել էին վարակման ընդամենը երկու և մահվան զրոյական դեպքի մասին, սակայն որոշ ժամանակ անց վարակվածների թիվը հասել էր 177-ի, ավելի ուշ՝ 342-ի։
Համավարակի սկզբից Գերմանիայում հաստատվել է վարակման 174 697 դեպք, մահացել է 7 935, ապաքինվել՝ 154 006 մարդ։
Երկրում վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Բավարիայում (45 507), Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում (36 365) և Բադեն-Վյուրթեմբերգում (34 000)։
Բեռլինում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6458 դեպք։
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը հասել է 316 732-ի, գրանցվել է վարակման 4 805 210 դեպք, ապաքինվել է 1 860 051 մարդ։ Այս մասին վկայում են worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։

Աղբյուրը՝ tert.am