«Ամոթի միջանցք». Բելգիայում բժիշկներն իրենց վրդովմունքն են հայտնել վարչապետին (տեսանյութ)
Բելգիայում հիվանդանոցներից մեկն այցելած վարչապետ Սոֆի Վիլմեսին բժիշկները դիմավորել են՝ կազմակերպելով «ամոթի միջանցք»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Россия 24»-ը:
Վարչապետը եկել էր հիվանդանոց իր աջակցությունը հայտնելու բուժանձնակազմին և ապշել այդպիսի ընդունելությունից: Երբ ավտոշարասյունը մոտեցել է հիվանդանոցին, բժիշկներն ու բուժքույրերը շրջվել են մեջքով, որպեսզի ցույց տան իրենց վրդովմունքը համաճարակի ժամանակ իշխանությունների գործողությունների առնչությամբ: Ակցիային մասնակցել է 120 մարդ:
Բելգիայում բուժաշխատողները տևական ժամանակ աշխատում են առանց գրաֆիկի, և նրանք դեռ չունեն հավելյալ ֆինանսական աջակցություն: Այդ հարցը կառավարությունում քննարկվել է ապրիլի սկզբին, սակայն դեռ որոշում չի կայացվել ոչ գումարի չափի, ոչ վճարումների ժամկետի վերաբերյալ։