Կարծիք

18.05.2020 11:50


Նիկոլենք կարան ընտանեկան շահավետ գործ անել՝ ապօրինի մեքենա վարեն, տուգանվեն, իսկ Նիկոլը դա ներկայացնի որպես իր կառավարության ձեռքբերում

Նիկոլենք կարան ընտանեկան շահավետ գործ անել՝ ապօրինի մեքենա վարեն, տուգանվեն, իսկ Նիկոլը դա ներկայացնի որպես իր կառավարության ձեռքբերում

Նիկոլենք ողջ նաֆարով կարան ընտանեկան տենց շահավետ գործ անել՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ անչափահաս երեխեքը օրական առնվազն մեկ անգամ ապօրինի մեքենա վարեն, հետո զանգեն ոստիկանություն եւ տուգանվեն, իսկ Նիկոլը վերջում փութաջանորեն այդ ամենը ներկայացնի որպես իր կառավարության ձեռքբերում։ Մենակ այդ միջոցով ամսական մի 30 ձեռբերումը նախդ կա, կմնա մի քանի թազա կենդանիներ հայտնվեն Հայաստանի անտառներում...

***

Բայց մի բան հարցնեմ էլի։ Պատկերացնո՞ւմ եք, ժամանակին քանի տասնյակ հոդված իր թերթում կգրեր Նիկոլ Փաշինյանը, եթե ասենք Սերժ Սարգսյանը իր իշխանության ժամանակաշրջանում Հայաստանի անտառներում հայտնված ընձառյուծին ներկայացներ որպես իր իշխանության ձեռքբերում։ Ուղակի մի հատ պատկերացրեք նման բան, ու նոր կհասկանանք, թե Նիկոլը արդեն ինչ մակարդակի է անցել ժողովրդին ծաղրելու հարցում։ Որովհետև սա ոչ այլ ինչ է, քան թե բացարձակ ծաղրանք հասարակության ու բանականության նկատմամբ․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը