Կարծիք

17.05.2020 16:15


Փաստ չգիտեմորերորդ` մարդը 2 տարի «բանակցում» է, բայց չգիտի`փաթեթային լուծումն ինչ է և ինչով են այն ուտում

Փաստ չգիտեմորերորդ` մարդը 2 տարի «բանակցում» է, բայց չգիտի`փաթեթային լուծումն ինչ է և ինչով են այն ուտում

Ասում է` փուլային-փաթեթայի՞նը որ մեղքս է... Փաթեթայինն էն ա, որ հարցը լուծվելու ա մի ժամո՞ւմ, կամ փուլայինն ի՞նչ ա` էն, որ հարցը լուծվելու ա 100 տարո՞ւմ. «Կարո՞ղ ա, որ մի անգամ գնացինք, բանակցեցինք, հետո երկրորդ անգամ եղավ, երրորդ անգամ եղավ... կարո՞ղ ա` փաթեթային ասելով հասկացվում ա, որ պըտի գնալ, մի անգամ մի ժամ էդ սենյակում նստել ու դուրս չգալ, մինչև լուծում չըլնի։ Էդ էլ կարան ասեն` փուլային տարբերակ ա, որովհետև 4 փուլով բանակցել ենք կամ խոսացել ենք»։

Ու սրա նման անմեղսունակի մեկը գնում, «կիրթ և կառուցողական» Ալիևի հետ, վիզը ծռած` Ղարաբաղի (ոչ թե Արցախի) հարց է «քննարկում»... Տալիս-առնում է` Ղարաբաղի «ընտրյալ ներկայացուցիչը»` էն, էլի, որ Արցախի մարզի մարզպետը չի, այլ Արցախի հանրապետության նախագահը, կարո՞ղ ա «Ղարաբաղի ադրբեջանական համայնքն ընտրյալ ներկայացուցչի» հետ հավասարը հավասարի պես նստի բանակցային սեղանի մոտ, թե՞ չէ, «համատեղ բնակեցման գոտիները» ե՞րբ, ինչպես, ինչ ժամանակացույցով կարելի է կյանքի կոչել, ու լիքը նման բաներ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը