Կարծիք

16.05.2020 17:05


Եթե ձեզ թվացել էր, որ հասել ենք дно-ին, ապա քիչ առաջ տակից թխկացրեցին

Եթե ձեզ թվացել էր, որ հասել ենք дно-ին, ապա քիչ առաջ տակից թխկացրեցին

Ալիևն իր ներքին և արտաքին ընդդիմախոսների հանդեպ հանրային ատելություն հրահրելու համար միշտ օգտագործում է հայատյացության ֆակտորը, դե բոլորս գիտենք, տարիներ շարունակ էստեղից հետևում ենք էդ տեխնոլոգիային։

Ցանկացած քննադատության ի պատասխան հնչում է «հայերի գործակալներ», «հայկական արյուն», «հայերի ջրաղացին ջուր լցնողներ» և էս կոնտեքստում այլ կլիշեներ։ Իմաստը հետևյալն է՝ Ադրբեջանի իշխանություններին քննադատում են միայն հայերը ու «հայտնի շրջանակները»։

Ես ուզում եմ ձեզ շնորհավորել, եթե թվացել էր, որ հասել ենք дно-ին, ապա քիչ առաջ տակից թխկացրեցին՝ վարչապետը բառացի արեց նույնը, ասեց՝ Արցախի հարցում դժգոհում են իրենից ադրբեջանցիները ու իշխանության ընդդիմախոսները։

Ուրեմն ասեմ մեկ անգամ և այլևս հուսով եմ՝ ստիպված չեմ լինի կրկնել՝ ինձ երբեք չհամարձակվեք համեմատել ադրբեջանցիների հետ, երբեք։ Եթե ես Ադրբեջանի մասին ունեմ ավելի շատ գիտելիք ու ինստիտուցիոնալ փորձ ձեր խոսքը կամ գործողությունները քննադատելու համար, դա իմ մեղավորությունը չէ։ Իսկ ինչքանո՞վ եք դուք կոմպետենտ էդ հարցում, Մյունխենում արդեն տեսել ենք։ Ես՝ ի տարբերություն ձեզ, Ալիևին կոնստրուկտիվ համարելու պատրանք չունեմ։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը