Քաղաքական

16.05.2020 16:04


Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց չի եղել, որովհետև Փաշինյանը տեղում չէր

Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց չի եղել, որովհետև Փաշինյանը տեղում չէր

ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ առցանց ասուլիսի ժամանակ «Իրավունքը» հետաքրքրվել էր նրանից ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից վերջերս արված հայտարարության մասին, թե հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ: Մասնավորապես՝ խնդրել էինք թվարկեք այդ խնդիրները, ապա հավելել, թե արդյոք առկա խնդիրնե՞րն էին պատճառը, որ մայիսի 9-ին Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 75-ամյակի առիթով նրա եւ Ռուսաստանի նախագահի միջեւ հեռախոսազրույց տեղի չի ունեցել:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը տվեց, մեղմ ասած, տարօրինակ պատասխան, թե տեղում չի եղել. «Խնդիրներ ասելով՝ կարծում եմ՝ արդեն պարզ է, ինչի մասին է խոսվում, դրանք աշխատանքային խնդիրներ են: Բնականաբար, այդ աշխատանքային խնդիրները միշտ էլ կան եւ միշտ էլ լինելու են, եւ դա նորմալ է: Ինչ վերաբերում է մայիսի 9-ին, գիտեք, որ ես Արցախի հանրապետությունում եմ եղել մայիսի 9-ին եւ 10-ին, ընդ որում՝ արդեն ավանդաբար երեք տարի անընդմեջ մայիսի 9-ը դիմավորում եմ Ստեփանակերտում, Շուշիում: Իսկ ՌԴ նախագահի հետ մենք, ըստ անհրաժեշտության, միշտ էլ հեռախոսային կապի մեջ ենք: Այսքանը»:

Ըստ էության, սրանով Ն. Փաշինյանը փաստեց, որ ՌԴ նախագահն անհրաժեշտություն չի համարել Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի կապացությամբ հեռախոսազրույց ունենալ իր հետ, ինչն առնվազն մտահոգիչ է:

Ի դեպ, հատկանշական էր այն, որ ՀՀ վարչապետի խոսնակ ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ դրսեւորեց կողմնակալ մոտեցում եւ ի տարբերություն այլ լրատվամիջոցների չհնչեցրեց «Իրավունքի» 2-րդ հարցը, որով խնդրել էինք կրկին անդրադառնալ Լավրովի հայտարարությանը, բայց առավել կարճ ու հստակ պատասխանել՝ ՌԴ ԱԳ նախարարի հայտնի հայտարարությունները համապատասխանու՞մ է իրականությանը՝ այո՞, թե՝ ոչ:

Աղբյուրը՝ iravunk.com

Այս խորագրի վերջին նյութերը