Կարծիք

16.05.2020 21:46


Փաստ համար 10` Նիկոլը սպառվել է և պետք է հեռանա

Փաստ համար 10` Նիկոլը սպառվել է և պետք է հեռանա

Փաստ համար 1`քարոզարշավ անելու և հանցավոր անգործության հետևանքով` Հայաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու աննախադեպ 239 դեպք:

Փաստ համար 2` Հայաստանում աննախադեպ ծավալով պետական պաշտոններ են զբաղեցնում ` խնամի-ծանոթ-բարեկամ մոդելով:

Փաստ համար 3` Նիկոլ Փաշինյանը շարունակում է անպատասխանատու հայտարարություններ անել և ստել:

Փաստ համար 4` իշխանությունն աննախադեպ գրոհով շարունակում է հարվածներ հասցնել ազգային արժեքներին, Հայ Առաքելական եկեղեցուն, հայկական ընտանիքի ամրությանը, մատաղ սերնդի դաստիարակությանը` տարատեսակ պիղծ կոնվենցիաներ վավերացնելով և որոշումներ կայացնելով:

Փաստ համար 5` ընդդիմության նկատմամբ բացահայտ գործեր են սարքվում, բերման ենթարկում, ծեծում և իշխանության ֆեյքերով ամենալկտի հայհոյանքները հնչեցնում` ցանկանալով լռեցնել:

Փաստ համար 6` պարգևավճարների տեսքով թալանը աննախադեպ չափերի է հասել (տարեկան 50 մլն դոլար):

Փաստ համար 7` վարչապետի ընտանիքի հասցեին արվել են կոռուպցիոն մեղադրանքներ, որոնք առ այսօր փաստերով չեն հերքվել:

Փաստ համար 8` տրվել է տնտեսական հեղափոխության 2-րդ փուլի հերթական 248-րդ մեկնարկը, որ արդյունքում Հայաստանում ներդրումները զրոյական են:

Փաստ համար 9` Նիկոլը շարունակում է համեմատվել 《նախկինների 》 հետ` շեղելու հասարակության ուշադրությունը իր տված ու չկատարած խոստումների փաստից:

Փաստ համար 10` Նիկոլը սպառվել է և պետք է հեռանա:

Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը