Կարծիք

16.05.2020 20:37


Հասնել Գորբաչովին ու անցնել

Հասնել Գորբաչովին ու անցնել

Միշտ կարծել եմ, որ «երկա՜ր-բարակ խոսել ու ոչինչ չասել» նոմինացիայում բոլոր ժամանակների առաջատարը՝ Գորբաչովն է եղել: Այսօր, սակայն նրան գերազանցեց Նիկոլը: Հ1-ի՝ «Մինասյան-Վանեցյան հանդիպման ու դրանում վարչապետի դերակատարության», «ծխախոտ օպերացիայի», «ԼՀԿ-ի ու նախկինների կապը» 3 մասից բաղկացած հարցին ի պատասխան Նիկոլը նախօրոք պարապածի հմտությամբ «հետ ու առաջ» արեց, գնաց աջ, եկավ ձախ ու այդպես էլ ոչիչինչ չասաց: Իսկ հարցի 3-րդ մասն ընդհանրապես անտեսեց: Խոսնակն էլ, որպես «պրոֆեսիոնալ», իր «բարձրության վրա» էր՝ «չանհանգստացրեց» շեֆին «անհարմար» հիշեցումով:

***

«ԱՇԽԱՐՀԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԱՐՔԱՆԵՐՆ ՈՒ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՈՒ՞Մ ՇՈՒՆՆ ԵՆ»

Իսկ դուք գիտեի՞ք, որ Երկիր մոլորակում թիվ 1 «ասողը» Նիկոլն է: Ես չգիտեի: Պարզվում է՝ էներգակիրների համաշխարհային շուկայում «թելադրողը» բոլոր ժամանակների ու ժողովուրդների «թավշի հայրն» է: «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» հարցադրումն այսօրվանից նոր ձևակերպմամբ է հնչում՝ «աշխարհի նավթային արքաներն ու կառույցներն ո՞ւմ շունն են», քանի կա փրկիչ Նիկոլը:

Փիրուզա Մելիքսեթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը