Կարծիք

16.05.2020 15:25


Ժողովրդից հարցնելը ո՞նց է լինելու՝ լայվի լայքերի քանակո՞վ

Ժողովրդից հարցնելը ո՞նց է լինելու՝ լայվի լայքերի քանակո՞վ

Արցախի մասով ասուլիսից՝

1. Արցախը չհաջողվեց վերադարձնել բանակցությունների սեղան։ Փաշինյանը չի պարզաբանում` ինչո՞ւ։ Երկու տարի առաջ ինքը շատ վստահ էր, որ առանց Արցախի չի բանակցելու, մենք էլ չուզողն էինք, երբ կանխատեսում էինք դրա անհնարինությունը։ Հարց՝ ի՞նչ փորձեցիք անել ու ինչի՞ չստացվեց:

2. 22 տարի ձևավորվել է իրականություն, որտեղ Արցախը որոշված է դուրս թողնել բանակցային գործընթացից, որպես պարզաբանում ասում է Փաշինյանը։ Դա այդպես չէ, առնվազն մի քանի հայտարարություն կա Մինսկի խմբի կողմից, որտեղ շեշտվում է Արցախի պարտադիր վերադարձը կանխորոշիչ փուլում։

3. Փաշինյանը խոսում է Արցախի «ընտրալ ներկայացուցիչների» մասին բանակցային սեղանի շուրջ՝ հերթական անգամ խուսափելով ասել ԼՂՀ Նախագահ համ ԼՂՀ իշխանություն։

4. Փաշինյանն ասում է, որ լուծում լինի, անպայման կգանք ժողովրդից կհարցնենք, հո չի՞ էղել դեպք, որ առանց հարցնելու Արցախի հարցում բան որոշենք։ Եղել է: Ժողովրդից ոչ-ոք չհարցրեց երեք ժողովուրդների համար ընդունելի տարբերակը հայկական կողմի պաշտոնական դիրքորոշում սարքելուց։ Ոչ ոք չհարցրեց լրագրողների փոխայցեր կազմակերպելուց։ Կամ էդ հարցնելը ո՞նց է լինելու՝ լայվի լայքերի քանակո՞վ:

5. Վերջապես խոստովանեց, որ բանակցային սեղանի շուրջ քննարկվում են բոլոր հնարավոր լուծումների տարբերակներ, այդ թվում նաև ոչ հայանպաստ։ Հուսով եմ՝ իշխող թիմը կթարգի էդ անհեթեթ պնդումները, որ էս կամ էն վտանգավոր դրույթը չի բանակցվում առհասարակ։ Բանակցվո՛ւմ է։

6. Իրականում վարչապետից պահանջվում էր ասել երկու բան՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» և «հայկական կողմը մերժել է փուլային տարբերակը»։ Կարճ և կոնկրետ երկու թեզ են բոլորը ուզում լսել։ Կրկին չլսեցինք։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը