Կարծիք

16.05.2020 18:13


Վարակի այս տեմպերով տարածումը հանգեցնելու է առողջապահական համակարգի կոլապսի (լուսանկար)

Վարակի այս տեմպերով տարածումը հանգեցնելու է առողջապահական համակարգի կոլապսի (լուսանկար)

Հարգելի ընկերնե’ր

Այսօրվա կարևորագույն փաստը նոր կորոնավիրուս վարակով վարակվածների գրանցված 239 դեպքն է, այն դեպքում, երբ հարևան Վրաստանում գրանցվել է ընդամենը 6 դեպք։

Սա մինչ օրս գրանցված առավելագույն թիվն է, և այս պայմաններում ընդամենը 2 օրից վերացվելու են մարդկային կուտակումներ ենթադրող հիմնական սահմանափակումները։

Այդ որոշմամբ իշխանությունը համաճարակի տարածման պատասխանատվությունը դե ֆակտո փոխանցեց հանրության դաշտ՝ փորձելով խուսափել հետագա զարգացումների համար պատասխանատվությունից։

Վարակի այս տեմպերով տարածումը հանգեցնելու է առողջապահական համակարգի կոլապսի։

Եղեք առավելագույնս զգուշավոր՝ ձեր և ձեր ընտանիքների առողջապահական անվտանգությունը պահպանելու նպատակով։

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

98604834_2879883008713457_4722740996389994496_n

Այս խորագրի վերջին նյութերը