Եվ դարձյալ ասուլիս, և դարձյալ մանիպուլյատիվ ստերի ու տեքստերի մի ամբողջ շարան: Քաղաքական շուլլերության աստիճանը շատ թունդ է այս մարդու մոտ, նա ո մի կերպ խելքի չի գալիս, և չի թողնում, որ հանրությունն էլ խելքի գա:
Բանը հասել է նրան, որ իր կնոջ` Աննա Հակոբյանի տուգանվելը ճանապարհային ոստիկանության կողմից, երկրիս վարչապետը համարում է իր աշխատանքի դրական պտուղներից մեկը, ներկայացնելով որպես 100 փաստերից մեկը:
Հմտորեն շրջանցելով ամենակարևոր թեմաները` Փաշինյանը չի հերքում Միքայել Մինասյանից Արթուր Վանեցյանի միջոցով կաշառք պահանջելու հանգամանքը, չի հերքում մաքսանենգ ծխախոտի և ադամանդի սկանդալային լուրերը, իսկ ղարաբաղյան բանակցություններին էլ անդրադառնալով` պարզապես լղոզում է տեղեկությունները: Նա ոչ հաստատում, ոչ էլ հերքում է, որ բանակցություններն ընթանում են փուլային տարբերակի շուրջ:
«Բանակցային սեղանի շուրջ ամենատարբեր մարդիկ են նստած, կարող են հնչեցնել ամենատարբեր, ամենաընդունելի, ամենաանընդունելի գաղափարներ»,-այսպիսի ոչինչ չասող ձևակերպումներ` երկրի առաջին դեմքի շուրթերից, որտեղ պարզ չէ, թե որն է Հայաստանի Հանրապետության ընդունելի գաղափարը: Ոչ մի խոսք ազատագրված տարածքների, ոչ մի խոսք Արցախի ինքնորոշման իրավունքի մասին:
Դե իսկ այն փաստը, որ Իջևանի լեռներում ընձառյուծ է նկատվել, կարծում եմ` միայն ու միայն բնության շնորհքն է, այլ ոչ թե հեղափոխական կառավարության: Մնում է Փաշինյանը հայտարարի, որ Քաջ Նազարի ղեկավարման օրինակով` արևը առավոտյան ծագում է իր հրահանգով և երեկոյան մայր մտնում` կրկին իր հրահանգով: Դե իսկ նիկոլապաշտ զանգվածը ինքնամոռաց ծափահարում է և բացականչում` «Ակու՜նք իմաստության»:
100 փաստ կամ Քաջ Նազարի հրովարտակը

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից