Աննա Հակոբյանի՝ տուգանքի ենթարկվելու փաստը ընդգրկվել է «Նոր Հայաստանի մասին 100 փաստերի» մեջ (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նոր Հայաստանի մասին 100 փաստ»-երի մեջ է ընդգրկել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ տուգանքի ենթարկվելու փաստը Կոնդ կառավարական առանձնատներում վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահաս դստերը վստահելու համար։
«Երբ էդ փաստը հրապարակվեց, այսպիսի արձագանք՝ դե, ձեւականություններ են, լավ, ստից, ձեւական բան են արել։ Երբ որեւէ քաղաքացու ճանապարհային ոստիկանությունը տուգանում է, ի՞նչ է տեղի ունենում, որ դա չի համարվում ձեւական․ գնադակահարո՞ւմ, քառատո՞ւմ են այդ մարդկանց, ձեռքե՞րն են կտրում։ Եթե այս նույն գործողությունը անեիք դուք, ի՞նչ պիտի ունենար ամեն քաղաքացու պարագայում, նույնը տեղի է ունեցել մեր պարագայում․ ճանապարհային ոստիկանության տեսուչը եկել է, արձանագրել, մենք 10 հազար դրամ տուգանքը վճարել ենք ու դրանով պատմությունը փակվել է։ Էլ ի՞նչ պետք ա լիներ։
Մենք սրանով արձանագրում ենք այն փաստը, որ ձեզնից մեկն ենք, նույն կերպ պատասխանատվություն ենք կրում օրենքի առաջ․ կարող ենք սխալվել, հույս ունեմ՝ այնքան կսխալվենք, որ վարչական պատասխանատվության սահմաններում կմնա»,- այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 100 փաստերը։