Կարծիք

16.05.2020 14:01


Վարչա(հրամայա)պետն աննախադեպ համեստ գտնվեց

Վարչա(հրամայա)պետն աննախադեպ համեստ գտնվեց

Մա՞րդ էլ էսքան համեստ կլինի...

Սպասում էի, որ Նիկոլ Աննախադեպն իր «աննախադեպ» ձեռքբերումների «100 փաստերի» փաթեթում անպայման կանդրադառնա Հայաստանի երկրորդ նախագահի` բանտում գտնվելու ընթացքում առողջության աննախադեպ «անկում» արձանագրելու ձեռք բերելու և 4 անգամ վիրահատական միջամտության ենթարկվելու փաստին։

Բայց վարչա(հրամայա)պետը միայն իրեն հասկանալի պատճառով աննախադեպ համեստ գտնվեց և շրջանցեց «նոր Հայաստանի» երկու տարվա պատմության այդ «պանծալի» էջը։

Չխոսեց նաև այն մասին, որ Հայաստանը իր զգայուն ղեկավարությամբ վստահորեն տվել-անցել է հարևան երկրներին կորոնավարակի տարածման արագության և մահերի ցուցանիշով, ու դարձել տարածաշրջանի անվիճելի առաջատարը։

Տեսնես ինչի՞ց է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը