Կարծիք

15.05.2020 21:39


Աշխարհ կանգնիր իջնող կա… (լուսանկար)

Աշխարհ կանգնիր իջնող կա… (լուսանկար)

Երկու օր առաջ Զոհրաբ Մնացականյանն ապացուցեց, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում է, եւ այդ վիճակով 4 ժամ շարունակ բանակցություններ է վարում Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդիարովի հետ։

Լավ, թեմայից չշեղվեմ անցնեմ բունին, Մնացականյանը ասում էր՝ Լավրովի՞ն եք վստահում, թե՞ ինձ, հիշում եք, հիմա ես ո՞նց վստահեմ մեր ԱԳ նախարարին, որ ինքն էլ չի ընդունում «Հայոց Ցեղասպանությունը»։

Եւ ուրեմն՝

Հայաստանում ԵՄ դեսպանն իր Թվիթերյան էջում Ապրիլի 24-ին գրել է՝ «Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցում ողբերգական իրադարձությունների զոհերին, որոնք հանգեցրել են այդքան անմեղ հայերի կյանքերի կորստին: Այս հանցագործությունները երբեք չեն մոռացվի»։

Եվ ինչ է ստացվում՝ ողբերգական, ոչ թե՝ «Ցեղասպանություն», «Ողբերգական իրադարձությունը» սրտիկել է մեզ համոզող Զոհրաբ Մնացականյանը, որը երկու օր առաջ ջղաձգվել էր, թե խի՞ իրեն չենք վստահում։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը