Ինչպես սանձահարել «ճիշտ» ցուցմունք չտվող անհնազանդներին
«Ժողովուրդ» օրաթերթի ծանուցմամբ՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայում, որ վերջապես հարցաքննեն իրեն 2019թ. սեպտեմբերի վերջին իբր` Մարտի 1-ի գործով առաջադրված մեղադրանքի առնչությամբ, բայց ապարդյուն։
Օրերս էլ, ահա, դիմել է ՀՔԾ եւ «ներքին պայմանավորվածություն» ձեռք բերել` հանդիպելու ու որոշել իր վրա կարված քրեական «գործի» ճակատագիրը։ Վերջին անգամ` 2020 թ. փետրվարի կեսերին, երբ հրավիրվել էր ՀՔԾ հարցաքննության, նրան, ըստ «Ժողովուրդի» հավաստի աղբյուրների, առաջարկվել էր վաղեմության ժամկետի հիմքով կարճել իր նկատմամբ հարուցված քրեական գործը, բայց «կողմերն» ընդհանուր հայտարարի չէին եկել։
ՀՔԾ Սասունի «առաջադեմ» մեթոդներին ծանոթ ցանկացած մեկը հասկանում է` ինչ էր «պահանջվում» նախկին ոստիկանապետից սպիտակ թելերով կարված այդ «գործը» կարճելու համար. ասել այն, ինչ քննիչներն ուզում են լսել` «խոստովանել», որ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով, վատագույն դեպքում (որպես պահեստային տարբերակ), այն ժամանակ` նախագահի օգնական Գևորգ Կոստանյանի «դրդմամբ», մի խումբ այլ պաշտոնատար անձանց հետ հանցավոր համաձայնության գալով` կազմակերպել և իրականացրել է պաշտոնական կեղծիքներ։ Նպատակն էլ, իբր` Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակը «մաքրելու», ապա երկու-երեք կանգառ ներքև` Մյասնիկյանի արձանից Լեոյի խաչմերուկ հատվածում Փաշինյանի սանձազերծած «պատերազմի» իրական պատկերը պարտակելն էր։
Մասնավորապես, փորձել է կոծկել «խաղաղ ցուցարարներին» ցրելու գործում բանակի մասնակցությունը` զինվորական «հատուկ» ստորաբաժանման կողմից արձակված փամփուշտների պարկուճները փոխարինել է ոստիկանության ուժերի զինանոցից փոխառնված «անշառ» փամփշտակալներով։ Այն դեպքում, երբ նույն Գևորգ Կոստանյանը հազար անգամ ասել է` անգամ եթե հիպոթետիկ ենթադրություն անենք, թե զինված ուժերը կրակել են «ժողովրդի» վրա, զանգվածային անկարգությունների 10 զոհերից միայն մեկը կարող էր խոցված լինել նրանց արձակած կրակոցներից`մյուսները ոչ մի կերպ չեն տեղավորվում այդ սցենարի մեջ. զոհվել են հատուկ միջոցների սխալ կիրառման հետևանքով, բեկորային վնասվածքներից և ատրճանակի կրակոցներից։ Ստացվում է, որ 1000 պարկուճ «կեղծվել» է մահվան ընդամենը մեկ դեպք պարտակելու համար, ինչը անհեթեթ է։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Ալիկ Սարգսյանին վերջապես հիշել են` հրավիրել են ՀՔԾ ու էսօր-էգուց կհարցաքննեն։ Հարց է ծագում` ի՞նչ է փոխվել այս ընթացքում։ Ի՞նչն է ստիպել ՀՔԾ քննիչներին` նորից ձեռքը գցելու ակնհայտ շինծու այդ «գործի» փրփուրներին։
Իսկ փոխվել է շա՜տ կարևոր մի բան. արտակարգ դրության պայմաններում հապշտապ ընդունված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, որ հանրապետության ոչ բարով նախագահ Արմեն Սարգսյանն առանց «աչքը թարթելու» ստորագրեց, նոր դուռ է բացում նախկին բարձրաստիճաններին «պատին դեմ տալու»` նրանց նկատմամբ ճնշումներ գործադրելու և ստվերային պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ Այսուհետ, Նիկոլը և իր իրավական «կցորդներն» ում վրա մատը դնեն` հանգիստ կարող է հայտնվել «ապօրինի հարստացածների» ցուցակում և զրկվել ունեցվածքից։
Այնպես որ, «թավշյա» բռնապետիկների տեսադաշտում հայտնված նախկին բարձրաստիճանները պետք է լրջորեն ծանրութեթև անեն`իրենց գործընկերների կամ վերադասի դեմ սուտ ցուցմունքներ տալուց հրաժարվելուց առաջ, որովհետև կշեռքի նժարին մի կողմից` սեփական բարեկեցությունն է, մյուս կողմից` պատիվը, արժանապատվությունը, խիղճը և անցած ճանապարհը։
Բանկային գաղտնիքի «փաստացի չեղարկման մասին» օրենքն իր հերթին թույլ է տալիս Նիկոլի սրտի իրավապահներին ազատ ու անարգել քչփորել մեղադրյալի կարգավիճակում հայտնված անձանց ու նրանց մերձավորների բանկային հաշիվները և հաշիվ պահանջել «կասկածելի» ֆինանսական գործարքների, դրամական շարժերի, խնայողությունների համար, մեղադրել փողերի լվացման մեջ և այլն։
Եվ ուրեմն, «ռեպրեսիաների» ալիքը մտնում է որակապես նոր`ավելի բարձր փուլ։ «Կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ անցանկալի անձանց կուլակաթափ անելու գործընթացը դառնում է երկսայր սուր Նիկոլի և իր «իրավական» կատարածուների ձեռքին։ Կյանքի համար վտանգավոր կտրող-ծակող գործիք, որի միջոցով օգտակարը կարելի է համատեղել հաճելիի հետ. հա՛մ սեփականության վերաբաշխման մեծ երազանքն ի կատար ածել` խլել մարդկանց ունեցվածքը, աճուրդի դնել, գցել գինը և «էժանով» ուրիշի սեփականության տեր դառնալ, հա՛մ վերակենդանացնել «կոմայի» մեջ գտնվող` «ոչ սաղ, ոչ մեռած» քրեական գործերը, որ մեկուկես-երկու տարի առաջ ցրցամ են տվել, բայց ոչ մի կերպ չեն կարողանում տեղից շարժել` ապացույցների բացակայության, լավագույն դեպքում` քչության պատճառով։
Համաձայնեք, սեփական խղճի հետ գործարք կնքելը` սզբունքներին, համոզմունքներին դավաճանելը և անմեղ մարդկանց զրպարտելն ավելի դյուրին է, երբ «ատրճանակը» դեմ են տվել ճակատիդ ու բղավում են. կա՛մ փողերդ (գույքդ), կա՛մ մեր սրտի մեղադրական ցուցմունք(ներ)ը...

Լիլիթ Պողոսյան