Կարծիք

15.05.2020 18:26


Իսկ պատիժ չի՞ հասնում դատավոր Դանիբեկյանին

Իսկ պատիժ չի՞ հասնում դատավոր Դանիբեկյանին

ՀՔԾ-ն հաղորդագրության է տարածել այն մասին, որ Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է. հիմնավորվել է, որ նա կատարել է կեղծիքներ:
Հիմա անրադառնանք բուն հրապարակմանը որտեղ մանավորապես ասվում է.

«Մասնավորապես, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 07.09.2018թ.-ին ստացվել է քաղաքացու կողմից քննիչի եւ դատախազի որոշումների դեմ բերված բողոքը, որի վերաբերյալ դատական գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին:
Վերջինս, պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում...»
Այ այստեղ կանգ ենք առնում:

Ելնելով այս եզրակացությունից, Աննա Դանիբեկյանը քանի՞ օրում պարտավոր էր նիստ նշանակեր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը լսելու ու որոշում կայացնելու համար:

Շարունակենք.

«...բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու եւ այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է 14.09.2018թ.-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն»:

Հիմա, հարցս հետևյալն է`

Իսկ Դատավոր Աննա Դանիբեկյանի ոչ անհետաձգելի «վիրահատության» պատճառով
1. Փաստաբանների միջնորդությունը չընդունելու
2. Այդ շրջանակներում նիստ չնշանակելու
3. Արհեստածին ամիսներ նիստը ձգձգելու
4. Մեկ օրով դատարան վերադառնալու ու «արձակուրդ» գնալու
համար պատիժ չի՞ հասնում դատավոր Դանիբեկյանին:

Նա նույնիսկ չփորձեց «բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու եւ այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով» պայմանավորված գործողություններ անել:
Իսկ գիտեք ինչու՞:
Որովհետև օգտվում է վարչապետի և, ինչպես նույն Փաշինյանն է ասում, դատական համակարգի «վնգստացող» ներկայացուցիչների հովանավորչությունից և անպատժելիության տեսիլքից:

Բացի այդ նույն ԲԴԽ-ն, աչք փակեց այն բանի վրա որ դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը փաստացի չկատաևելով իր պարտականություններ չնշանակեց Դանիբեկյանին փախարինող: Չնայած, ինի եմ խոսում, ԲԴԽ-ի ղեկավարը խրոխտ ձայնով հայտարարեց որ այո´ կան «վնգստացող» դատավորներ:

#հրաչ_վաչիկ

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը