Կա՞ մեկը, որ այս որոշումների տրամաբանությունը հասկանում է
Ունեմ տպավորություն, թե էս մարդիկ ընդամենը ոգևորվել են, որ իրենց 3 միլիոն ստիպված լսող ու ստիպված ենթարկվող կա ու ամեն պահի մի որոշում են կայացնում։ Էն, որ երեխու հետ մտնում ես խանութ, ասում ա՝ էս եմ ուզում, չէ էս եմ ուզում, վայ չէ էն եմ ուզում, այ էդ մակարդակի։ Չէ բայց իրոք, կա՞ մեկը, որ որոշումների տրամաբանությունը հասկանում է․
․ Տրանսպորտն աշխատելու է մայիսի 18-ից, բայց դիմակ կրելը պարտադիր է մայիսի 25-ից։ ․ Տաքսու վարորդի կողքը մի նստի, բայց հետևը երեք հոգի տեղավորվեք։ ․ 3 մետրի վրա պետք է լինի 2 հոգի, բայց 4 մետրանոց երթուղայինում՝ 11 հոգի։ ․ Բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ, բայց մոտը ունենալը պարտադիր է։ ․ Մետրոյի վագոնում պետք է լինի 70 հոգուց ոչ ավելի, ու անհասկանալի է՝ ամեն կայարանում ո՞նց են մտնելու ներս ու հաշվելու կամ, ասենք, մետրոն հասավ կայարան, սպասում է 50 հոգի, բայց ներսում 69 հոգի է, ասելու են թող մեկ հոգի մտնի՞։ ․ Դիմակ կրելը պարտադիր է, երկու ժամը մեկ պետք է փոխել, այսինքն՝ օրվա մեջ 4-5 հատ դիմակ կրել, բայց դիմակն արժե 200 դրամ։
Հետո էլ ասում են՝ եթե ոչինչ չանեինք, հիմա գիտե՞ք՝ քանի հոգի վարակված կլինեին։ Հիմա երկու ամիս չգիտեմթեինչ եք անում, ու շուտով ազգի կեսը կվարակվի։
Կա՞ մեկը, որ այս որոշումների տրամաբանությունը հասկանում է
Ունեմ տպավորություն, թե էս մարդիկ ընդամենը ոգևորվել են, որ իրենց 3 միլիոն ստիպված լսող ու ստիպված ենթարկվող կա ու ամեն պահի մի որոշում են կայացնում։ Էն, որ երեխու հետ մտնում ես խանութ, ասում ա՝ էս եմ ուզում, չէ էս եմ ուզում, վայ չէ էն եմ ուզում, այ էդ մակարդակի։ Չէ բայց իրոք, կա՞ մեկը, որ որոշումների տրամաբանությունը հասկանում է․
․ Տրանսպորտն աշխատելու է մայիսի 18-ից, բայց դիմակ կրելը պարտադիր է մայիսի 25-ից։
․ Տաքսու վարորդի կողքը մի նստի, բայց հետևը երեք հոգի տեղավորվեք։
․ 3 մետրի վրա պետք է լինի 2 հոգի, բայց 4 մետրանոց երթուղայինում՝ 11 հոգի։
․ Բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ, բայց մոտը ունենալը պարտադիր է։
․ Մետրոյի վագոնում պետք է լինի 70 հոգուց ոչ ավելի, ու անհասկանալի է՝ ամեն կայարանում ո՞նց են մտնելու ներս ու հաշվելու կամ, ասենք, մետրոն հասավ կայարան, սպասում է 50 հոգի, բայց ներսում 69 հոգի է, ասելու են թող մեկ հոգի մտնի՞։
․ Դիմակ կրելը պարտադիր է, երկու ժամը մեկ պետք է փոխել, այսինքն՝ օրվա մեջ 4-5 հատ դիմակ կրել, բայց դիմակն արժե 200 դրամ։
Հետո էլ ասում են՝ եթե ոչինչ չանեինք, հիմա գիտե՞ք՝ քանի հոգի վարակված կլինեին։ Հիմա երկու ամիս չգիտեմթեինչ եք անում, ու շուտով ազգի կեսը կվարակվի։
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից