Թուրքիայում բոլոր զորակոչիկները թեստավորվելու են COVID-19-ի համար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ հունիսի 5-ից վերսկսվող զորակոչն անվտանգ իրականացնելու նպատակով բոլոր նորակոչիկներին թեստավորելու են նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համար։ Թեստավորման բացասական պատասխանի դեպքում զորակոչիկները կտեղափոխվեն կայազորներ։
Այս մասին հայտնում է թուրքական TRT լրատվականը։
Նախարարի պնդմամբ՝ մինչ այժմ Թուրքիայի ռազմագործողությունների շրջանում կորոնավիրուսային վարակի դեպքեր չեն գրանցվել։
Հիշեցնենք, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ապրիլի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ 2019 թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը պարտադիր զինծառայության անցած զորակոչիկների զինծառայությունը երկարաձգվել էր 1 ամսով։
Իսկ մայիսի 4-ին, երկրում սահմանափակումների մեղմացմանը զուգընթաց, նախագահը հայտնել էր, որ զինված ուժերում զորացրման գործընթացները կվերսկսեն մայիսի 31-ից, պաշտպանության նախարարությունում նշանակումներն ու անձնակազմի հավաքագրման աշխատանքները՝ հունիսի 1-ից, զորակոչը՝ հունիսի 5-ից, իսկ «վճար ծառայության դիմաց» ծրագիրը կմեկնարկի հունիսի 20-ից։

Աղբյուրը՝ razm.info