Կարծիք

15.05.2020 16:50


Վաղվանից եթե մանկապիղծի մասին հրապարակայնորեն ասեք, որ տենցներին պարտադիր ստերջացնել է պետք, ընկնում եք քրեական հոդվածի տակ

Վաղվանից եթե մանկապիղծի մասին հրապարակայնորեն ասեք, որ տենցներին պարտադիր ստերջացնել է պետք, ընկնում եք քրեական հոդվածի տակ

Վաղվանից սկսած, եթե, օրինակ՝ մանկապիղծի մասին հրապարակայնորեն ասեք, որ տենցներին պարտադիր ստերջացնել է պետք, ընկնում եք քրեական հոդվածի տակ։

Որովհետև մայիսի 16-ից ուժի մեջ մտնող օրենքով պատժվում է ցանկացած բռնության կոչ կամ բռնության սպառնալիք «սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված»։

Իսկ «աշխարհահայացքի» կամ «քաղաքական հայացքների» տակ ինչ ուզեն, կարող են սղցնել։

Օրինակ՝ այլատյացությունն աշխարհահայացք է, մասնավորապես հայատյացությունը, ֆաշիզմը, նացիզմը քաղաքական հայացքներ են, և այլն, և այլն։

Եթե մեկին ասես. «Ոտքդ [հիմքից] կպոկեմ, այ համբալ, եթե մի հատ էլ երեխուս մոտեցար», ապա «համբալը» կարելի է սղցնել «գույքային վիճակի» կամ գոնե «սոցիալական բնույթի այլ հանգամանքի» տակ։

Նույնը՝ «բոսյակը», նույնը՝ «անբարոյականի վաստակը»։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը