Քաղաքական

15.05.2020 16:45


Սոցապ փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը հրաժարական է տվել

Սոցապ փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը հրաժարական է տվել

Սոցապ փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը սեփական դիմումի համաձայն հրաժարական է տվել։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի քաղաքացիներ,

Սեփական դիմումի համաձայն թողնում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Հաշվետվությամբ հանդես չեմ գա. մեր թիմային աշխատանքն արտացոլված է ինչպես 2019 թվականի նախարարության հաշվետվությունում, այնպես էլ իր տեղն է գտնելու 2020, 2021 և 2022 թվականների հաշվետվություններում: Կարծում եմ՝ այս ընթացքում ստեղծվել են բոլոր հիմքերը, ինչպես նաև կառուցակարգերն ու գործիքները ոլորտը ամբողջությամբ մարդակենտրոն և արդյունավետ դարձնելու համար, նաև ունեցել ենք շոշափելի ապացույցներ մեր ընտրած ուղղու իրավացիության: Այս ամբողջ ընթացքում աշխատել եմ առավելագույնս նվիրված, առավելագույնս ազնիվ, առավելագույնս պատասխանատու և հնարավորինս արդյունավետ: Շնորհակալ եմ բոլորից ով վստահեց: Առողջ եղեք, ապագայի մասին կխոսեմ մոտ ապագայում»։

Այս խորագրի վերջին նյութերը