Կարծիք

15.05.2020 15:38


Արդեն պարզ է, թե ինչու է այդքան վախենում Աննա Դանիբեկյանը

Արդեն պարզ է, թե ինչու է այդքան վախենում Աննա Դանիբեկյանը

Թավշյա և ոչ բռնի հայտարարված, բայց իրականում արնախում «հեղափոխության» թիրախում հայտնվեցին ոչ թե օլիգարխները, ոչ թե ժողովրդի վաստակ-քրտինքը լափածները, ոչ թե կեղեքողները, այլ` դատավորները:

Այո, հենց դատավորները դարձան այն թույլ օղակը, որի դեմ իրականացվում է գիլյոտինի քաղաքականություն` սկսած վեթթինգի սպառնալիքներից մինչև քրեական հետապնդում:

«Կա՞ այնպիսի դատավոր, ով ինձ կասի չէ» պոպուլիստական կարգախոսի ներքո հասարակության իզգոյ հռչակվեցին առաջին հերթին այն դատավորները, որոնք համարձակություն ունեցան ամրագրելու` երկրորդ նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը` հենվելով Արցախի երկու նախագահների երաշխավորության վրա, անցյալ տարի այս օրերին ազատ արձակեց Քոչարյանին, և հենց այդ պահից սկսեց հալածվել:

Այսօր արդեն նրա դեմ կարված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Արդեն պարզ է, թե ինչու է այդքան վախեցած դատավոր Աննա Դանիբեկյանը. նա աչքի առաջ ունի Դավիթ Գրիգորյանի հանդեպ իրագործվող հալածանքների տխուր օրինակը:

Ի դեպ, ճնշումների և իշխանաֆեյքային պարսավանքի էր արժանանում նաև Ալեքսանդր Ազարյանը, ով ևս ժամանակին փոխել էր Քոչարյանի խափանման միջոցը:

Չէ, այդպես լավ չէ, հարգելի իշխանություններ: Դուք գնացեք` գտեք, թե ովքեր են շփվել Քոչարյանի հետ մանկապարտեզում, ովքեր են առհասարակ նրան բարև տվել, և այդ մարդկանց էլ հալածեք:

Կեցցե~ «թավշյա հեղափոխությունը»:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը