Վրաստանում կորոնավարակակիրների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է 4-ով, վարակվածների թիվն ընդհանուր առմամբ հասել է 671-ի։
Հայաստանում մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավարակի 4044 դեպք, այդ թվում 184-ը` վերջին մեկ օրվա ընթացքում։
Վերջին 4 օրվա տվյալներով, Հայաստանում գրանցվել է 652 նոր դեպք. գրեթե նույնքան, ինչքան Վրաստանում` կորանավիրուսային էքսպանսիայի ողջ «սեզոնի» ընթացքում։ Սա` այն դեպքում, երբ Վրաստանը բնակչության թվով գերազանցում է մեզ մոտ 25 տոկոսով, ախտորոշիչ տեստերի թվի մասին արդեն չեմ խոսում։
Ավելին` մայիսի 11-ին միայն Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է կորոնավարակի 15 նոր դեպք` Վրաստանի այսօրվա ցուցանիշից 4 անգամ, երկու օր առաջ գրանցված 1 դեպքից`15 անգամ ավելի։
Էս չե՞ք... Էս չե՞ն ձեր «կառավարչական հմտությունները»... Էս չի՞ օրըստօրե ավելի ու ավելի կարծրացող ձեր «թավշյա, ոչ բռնի» կառավարման «արդյունքը»...
Հասկացանք` վրացիների բախտը միշտ բերել է. այնքան է բերել, որ Նիկոլին նման մեկին գլխներին «թագավոր» չեն կարգել։ «Նոր» Հայաստանի «հպարտ քաղաքացիներն» էլ ահավոր անհասկացող են, անկազմակերպ, և անպատասխանատու` կորոնավիրուսը շան տեղ չեն դնում մարդա մեկի օրինակով։ Բայց դե` ամոթն էլ լավ բան է, էլի...
Էս չե՞ն ձեր «կառավարչական հմտությունները»
Էս չե՞ք...
Վրաստանում կորոնավարակակիրների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է 4-ով, վարակվածների թիվն ընդհանուր առմամբ հասել է 671-ի։
Հայաստանում մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավարակի 4044 դեպք, այդ թվում 184-ը` վերջին մեկ օրվա ընթացքում։
Վերջին 4 օրվա տվյալներով, Հայաստանում գրանցվել է 652 նոր դեպք. գրեթե նույնքան, ինչքան Վրաստանում` կորանավիրուսային էքսպանսիայի ողջ «սեզոնի» ընթացքում։ Սա` այն դեպքում, երբ Վրաստանը բնակչության թվով գերազանցում է մեզ մոտ 25 տոկոսով, ախտորոշիչ տեստերի թվի մասին արդեն չեմ խոսում։
Ավելին` մայիսի 11-ին միայն Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է կորոնավարակի 15 նոր դեպք` Վրաստանի այսօրվա ցուցանիշից 4 անգամ, երկու օր առաջ գրանցված 1 դեպքից`15 անգամ ավելի։
Էս չե՞ք...
Էս չե՞ն ձեր «կառավարչական հմտությունները»...
Էս չի՞ օրըստօրե ավելի ու ավելի կարծրացող ձեր «թավշյա, ոչ բռնի» կառավարման «արդյունքը»...
Հասկացանք` վրացիների բախտը միշտ բերել է. այնքան է բերել, որ Նիկոլին նման մեկին գլխներին «թագավոր» չեն կարգել։ «Նոր» Հայաստանի «հպարտ քաղաքացիներն» էլ ահավոր անհասկացող են, անկազմակերպ, և անպատասխանատու` կորոնավիրուսը շան տեղ չեն դնում մարդա մեկի օրինակով։
Բայց դե` ամոթն էլ լավ բան է, էլի...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբւքյան էջից