Աշխարհ

15.05.2020 15:00


Հայտնի են Իբրահիմովիչի՝ COVID 19-ի երկու թեստի արդյունքները

Հայտնի են Իբրահիմովիչի՝ COVID 19-ի երկու թեստի արդյունքները

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Իտալիա վերադառնալուց հետո երկու անգամ հանձնել է COVID 19-ի թեստը, և երկու անգամ էլ թեստը բացասական արդյունք է ցույց տվել, հայտնում է MilanNews.it-ը:

Ֆուտբոլիստը երկուշաբթի՝ մայիսի 11-ին, վերադարձել է Իտալիա և անմիջապես կարանտինացվել ակումբի մարզաբազայում: Սակայն բացասական թեստերից հետո նրան թույլ են տվել ժամանակավորապես ընդհատել մեկուսացումը, որպեսզի գնա իր բնակարան, որտեղ նրան սպասվում է ևս մեկ շաբաթ կարանտինացում:

Մինչ շվեդը կարող է վերսկսել մարզումները թիմի հետ, նա պետք է արյան ստուգում անցնի և անցնի լիարժեք բժշկական հետազոտություն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանական «Բետիսի» երեք ֆուտբոլիստների Covid-19-ի թեստերը դրական են եղել:
Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը