Աշխարհ

15.05.2020 21:25


Ջեֆ Բեզոսը հավակնում է 2026թ. դառնալ աշխարհում առաջին տրիլիոնատերը

Ջեֆ Բեզոսը հավակնում է 2026թ. դառնալ աշխարհում առաջին տրիլիոնատերը

Amazon ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը գնահատվում է 143 մլրդ դոլար, հավակնում է դառնալ աշխարհում առաջին տրիլիոնատերը:

Ինչպես նշում է nypost.com կայքը, այս են վկայում փոքր բիզնեսի ակտիվ խորհրդատվական հարթակի՝ Comparisun-ի մասնագետների իրականացրած հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ Բեզոսը կարող է տրիլիոնատեր դառնալ արդեն 2026թ.:

Comparisun-ի մասնագետները վերլուծել են Նյու Յորքի արժեթղթերի բորսայում գրանցված 25 ամենաթանկարժեք ընկերությունների շուկայական կապիտալիզացիան, ինչպես նաև Forbes-ի վարկածով՝ աշխարհում 25 ամենահարուստ մարդկանց կարողությունը: Այնուհետև նրանք հաշվարկել են վերջին հինգ տարում եկամտի միջին տարեկան աճն ու դրա հիման վրա կանխատեսել ապագա ցուցանիշները:

Նշվում է, որ Բեզոսը 2017թ.- ի վեր համարվում է մոլորակի ամենահարուստ մարդը: Բացի այդ, նա աշխարհի այն հինգ միլիարդատերերից մեկն է, որը կորոնավիրուսային համավարակի ֆոնին ֆինանսական կորուստ չի ունեցել: Հատկանշական է, որ Amazon ընկերության վաճառքի ցուցանիշը համավարակի ընթացքում կազմել է 75 մլրդ դոլար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը